ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լոնդոնը կրակի հետ Է խաղում, հայտարարել է Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում

Reuters

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ)՝ Մոսկվայի խնդրանքով կայացած նիստում Ռուսաստանը Մեծ Բրիտանիային մեղադրել է Սկրիպալի գործի հորինման մեջ: ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան Բրիտանիայի իշխանություններին նախազգուշացրել է, որ նրանք կրակի հետ են խաղում՝ Մոսկվային մեղադրելով Սերգեյ և Յուլյա Սկրիպալների դեմ մահափորձի մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Նեբենզյան գանգատվել է, որ Ռուսաստանի հյուպատոսին թույլ չեն տալիս տեսակցել Յուլյա Սկրիպալի հետ, որը Ռուսաստանի քաղաքացի է: Նա նաև հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան հրաժարվում է Մոսկվայի հետ համագործակցելուց, որ Լոնդոնը թույլ չի տալիս հետաքննությանը մասնակցել ռուսաստանցի քննիչներին և հրաժարվում Է նոր տեղեկատվություն հայտնելուց:

Նեբենզյայի խոսքով՝ Ռուսաստանին մեղադրել են հանցագործության մեջ՝ չներկայացնելով ծանրակշիռ ապացույցներ: Նա մի քանի անգամ կրկնել է, որ Մոսկվան ոչ մի առնչություն չունի Սոլսբերիում տեղի ունեցած թունավորման հետ:

Միացյալ Թագավորության ներկայացուցիչ Քարեն Փիրսը հայտարարել է, որ իր երկրի գործողությունները համապատասխանում են բոլոր միջազգային նորմաներին, և որ հետաքննությանն իր փորձագետներին մասնակցել թույլ տալու ռուսական կողմի պահանջները հիշեցնում են հրդեհի հետաքննությանը մասնակցելու հրձիգի պահանջները:

Սկրիպալին և նրա դստերը Սոլսբերի քաղաքում անգիտակից վիճակում գտել են մարտի 4-ին: Լոնդոնը մահափորձի պատասխանատվությունը բարդել է Մոսկվայի վրա: Ռուսաստանը ժխտում Է բոլոր մեղադրանքները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: