ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սերժ Սարգսյանը պարգևատրել է Վոլինկինին և հրաժեշտ տվել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում կատարած զգալի աշխատանքի եւ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար՝ ընդգծելով, որ դեսպան Վոլինկինի գլխավորությամբ դեսպանության ակտիվ գործունեությունը մի մասն է այն ծավալուն աշխատանքի, որ իրականացվում է ՌԴ ղեկավարության հետ՝ հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների խորացման եւ ամրապնդման ուղղությամբ:

Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ Հայաստանի եւ Ռուսաստանի քաղաքական երկխոսությունը, ինչպես նաեւ տնտեսական հարաբերությունները հետեւողականորեն զարգանում են, դինամիկ զարգանում է նաեւ համագործակցությունը հումանիտար, ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում:

Իվան Վոլինկինը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սարգսյանին իր աշխատանքը նման բարձր գնահատականի արժանացնելու համար եւ ընդգծել, որ այն իրականացվել է դեսպանության ողջ աշխատակազմի, համախոհների ջանքերով, ովքեր սիրում են Հայաստանը եւ արել են ամեն հնարավորը՝ նպաստելու երկու պետությունների հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը: Դեսպան Վոլինկինը նշել է, որ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ամրապնդման հարցում մեծ դեր ունի Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների անձնական ներդրումը:

Դեսպանը համակարծիք է եղել, որ վերջին տարիներին երկկողմ հարաբերություններում բազմաթիվ ձեռքբերումներ են արձանագրվել, եւ հույս է հայտնել, որ դրանք շարունակական կլինեն:

Իվան Վոլինկինն իր համար մեծ պատիվ է համարել Հայաստանում պաշտոնավարելը եւ նշել, որ այդ ժամանակահատվածում ոչ միայն հարստացրել է իր դիվանագիտական աշխատանքի փորձառությունը, այլեւ շատ բան է սովորել հայ ժողովրդից, որ իր հետագա աշխատանքի, ինչպես նաեւ ողջ կյանքի ընթացքում օգտակար է լինելու: Դեսպանը վստահեցրել է, որ Հայաստանն իր սրտում է, եւ ապագայում եւս առիթներ կունենա վերադառնալու իր համար հարազատ դարձած այս երկիր:

Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական կապերի զարգացման, հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Նախագահ Սերժ Սարգսյանը, ի նշան երախտագիտության, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինին պարգեւատրել է Բարեկամության շքանշանով, շնորհավորել եւ մաղթել նրան հետագա հաջողություններ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    16 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: