ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կան փաստեր, որ թուրք զինվորները ստիպում են եզդիներին դավանափոխ լինել կամ մահապատժի են ենթարկում նրանց. Մուրազի

France 24

Թուրքիայի քաղաքականությունը Սիրիայի եզդիների նկատմամբ կրկնում է «Իսլամական պետության» գործողությունները։ Այս մասին այսօր Երևանում լրագրողներին է ասել «Սինջար» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Մուրազին, որը վերջերս է վերադարձել Իրաքից, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։ 

Նրա խոսքով` Սիրիայի տարածքում, մասնավորապես Աֆրինում Թուրքիայի ծավալած ռազմական գործունեությունն անմիջապես անդրադառնում է եզդիների վրա։

«Կան փաստեր, համացանցում տեղադրված տեսանյութեր այն մասին, որ թուրք զինվորները ստիպում են եզդիներին դավանափոխ լինել կամ մահապատժի են ենթարկում։ Կրկնվում է այն, ինչ եզդիների հետ կատարվում էր Իրաքում` Շանգալում։ Այս անգամ «Իսլամական պետության» գործողությունները Թուրքիան կրկնում է Սիրիայում», - ասել է Մուրազին։

Նրա խոսքով` վտանգ է սպառնում ոչ միայն Սիրիայի, այլև Իրաքի եզդիներին, քանի որ Էրդողանը հայտարարել է, որ նախատեսում է ռազմական գործողություններ իրականացնել Իրաքի եզդիաբնակ Շանգալում՝ պատճառաբանելով, որ այնտեղ կան քուրդ զինյալներ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 31%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    22 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: