ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մասիս Մայիլյանն ընդունել է The HALO Trust-ի արցախյան ծրագրի ղեկավարին

1in.am

Ապրիլի  10-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է «The HALO Trust» ոչ կառավարական կազմակերպության արցախյան ծրագրի ղեկավար Մայքլ Նյուտոնին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ս. թ. մարտի 29-ին Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում ականի պայթյունից  The HALO Trust–ի զոհված աշխատակիցների ընտանիքի անդամների և վիրավորվածների սոցիալական  պաշտպանությանը վերաբերող հարցեր։ Մայքլ Նյուտոնը ներկայացրել է միջադեպի կապակցությամբ կազմակերպության կողմից իրականացվող քննության ընթացքը։

Մայքլ Նյուտոնը կրկին երախտագիտություն է հայտնել Արցախի կառավարությանը՝ կազմակերպությանը օպերատիվ օգնություն ցուցաբերելու համար, ինչպես նաև անձամբ ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանին՝ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանի հետ միասին  The HALO Trust–ի գրասենյակ այցելության և Արցախի իշխանությունների անունից բարոյական աջակցության համար։

Մասիս Մայիլյանը հաստատել է  Արցախի իշխանությունների պատրաստակամությունը՝ հետագայում ևս անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Հանրապետությունում The HALO Trust–ի գործունեությանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: