ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԽ-ն կոչ է արել Կիպրոսին ավելի շատ եթեր տրամադրել հայերեն հաղորդումներին

TNW

Կիպրոսում փոքրամասնությունների լեզուների պահպանման ոլորտում առաջընթաց է գրանցվել։ Այս մասին ասվում է  Եվրոպայի խորհրդի Տարածաշրջանային և փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի շրջանակներում փորձագետների կոմիտեի հրապարակած զեկույցում։  Սակայն, միևնույն ժամանակ, նշվում է, որ հայերենի ու մարոնիտ արաբերենի ուսուցումն ու հեռարձակումները պետք է առավել ուժեղացվեն:

Զեկույցում նշվում է, որ չնայած բյուջետային սահմանափակումներին՝ բարելավվել է հայերեն ու կիպրական մարոնիտ արաբերենի կանոնադրության դրույթների իրականացումը:
Կիպրոսի իշխանությունները միջոցներ են ձեռնարկել հայ և մարոնիտ փոքրամասնությունների մասին իրազեկության բարձրացման համար՝ այդ թվում մշակութային միջոցառումների կազմակերպմանն աջակցելու միջոցով: Այս երկու փոքրամասնություններն էլ ներկայացված են Կիպրոսի խորհրդարանում:

Նշվում է, որ հայերենն ուսուցանվում է նախադպրոցական ու ցածր դասարաններում: Ամեն օր հեռարձակվում է հայերեն ռադիոհաղորդում: Սակայն հայերեն չի ուսուցանվում բարձր դասարաններում ու Կիպրոսի հեռուստատեսությամբ չկան հայերենով ծրագրեր:

ԵԽ փորձագետները Կիպրոսի իշխանություններին կոչ են անում առավել զարգացնել հայ և կիպրական մարոնիտ արաբերենի պաշտպանությունը՝ իրականացնելով ուսուցիչների վերապատրաստումներ ու հեռարձակման մեջ ապահովելով լեզուների պատշաճ ներկայացվածություն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: