ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ նախագահը սպառնում է Ռուսաստանին. «Պատրաստվիր, Ռուսաստան, հրթիռները գալու են»

CNN.com

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում բացահայտորեն սպառնացել է Ռուսաստանին` հայտարարելով հրթիռային հարված հասցնելու մասին: Այս մասին հայտնում է mk.ru-ն:

«Ռուսաստանը խոստանում է խոցել Սիրիայի ուղղությամբ արձակված բոլոր հրթիռները: Պատրաստվի՛ր, Ռուսաստան, որովհետև դրանք շուտով կգան: Դրանք լավն են, նորը և խելացի»,- գրել է ԱՄՆ նախագահը:

Թրամփը նաև նշել է, որ պետք չէ աջակցել «կենդանուն», որը գազով սպանում է իր քաղաքացիներին և հաճույք ստանում դրանից:

Նշենք, որ ավելի վաղ ռուս պաշտոնյաները հայտարարել էին, որ Մոսկվան պատրաստ է խոցել Սիրիայի ուղղությամբ արձակված հրթիռները:

Արևմուտքը մեղադրում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերին Դամասկոսի մերձակա Դումա քաղաքում խաղաղ բնակչության վրա զարինով և քլորով ռումբեր նետելու  մեջ, որի հետևանքով 40-70 մարդ է զոհվել:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 29%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: