ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Առանձնակի հաջողությունների հասած երիտասարդները տարկետում ստանալու հնարավորություն կունենան

Լուսանկարները՝ Արմեն Երամիշյանի Hetq.am

Հայաստանի կառավարության առաջիկա նիստերից մեկում որոշման նախագիծ կընդունվի առանձնակի հաջողությունների հասած երիտասարդներին զինվորական ծառայությունից տարկետում տալու մասին, որում սահմանված են նաև համապատասխան չափորոշիչները:

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցին: «Առաջիկա նիստերից մեկում նախագիծը կառավարության որոշման տեսքով ընդունվելու է: Նախագծում եղած չափորոշիչները կարելի է հիմք ընդունել»,- նշեց  Վիգեն Սարգսյանը:

Նախարարի պաշտոնակատարը հավելեց, որ ակտիվ քայլեր են ձեռնարկվում զինված ուժերում գիտական վաշտ ձևավորելու ուղղությամբ այն նորակոչիկների համար, ովքեր իրենց գիտելիքները կարող են ծառայեցնել զինված ուժերի խնդիրների լուծմանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    20 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: