ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 754,48 դրամ ԱՐԾԱԹ - 257,09 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 304,37 դրամ

Facebook-ն ու Google-ը մեր մասին ամեն ինչ գիտեն. The Guardian

Մեր անձնական տվյալների մասին հավաքագրված տեղեկությունը շատ ավելին է, քան մեզանից շատերը կարող էին պատկերացնել: The Guardian հեղինակավոր պարբերականը նյութ է հրապարակել այն մասին, թե ինչպես են արդի աշխարհում Facebook-ն ու Google-ը «գողանում» մեր բոլոր հնարավոր տվյալները:

Google-ը ֆիքսում և պահում է ձեր գտնվելու վայրն ամեն անգամ, երբ միացնում եք հեռախոսը: Դուք կարող եք տեսնել հստակ ժամանակացույցը, թե որտեղ և երբ եք եղել հենց այն օրվանից սկսած, երբ առաջին անգամ օգտագործեցիք ձեր հեռախոսը:

Google-ը պահպանում է որոնման պատմությունը ձեր բոլոր սարքավորումներում: Դա կարող է նշանակել, որ եթե նույնիսկ մեկ սարքում ջնջեք ձեր որոնման պատմությունը, այն կարող է դեռ պահպանել տվյալներ այլ սարքերում:

Google-ը գովազդային պրոֆիլ է ստեղծում` հիմնվելով ձեր մասին ունեցած տեղեկատվության վրա, ներառյալ ձեր գտնվելու վայրը, սեռը, տարիքը, հոբբիները, կարիերան, շահերը, հարաբերությունները, կարգավիճակը, հնարավոր քաշն ու եկամուտը:

Google-ը տվյալներ է պահում ձեր օգտագործած յուրաքանչյուր հավելվածի մասին: Նրանք գիտեն, թե որքան հաճախ եք օգտագործում դրանք, որտեղ և երբ եք օգտագործում: Նրանք գիտեն, թե ում հետ եք խոսում Ֆեյսբուքում, ինչ երկրներ եք խոսում, երբ եք պառկում քնելու:

Google-ը պահում է ձեր բոլոր YouTube-յան որոնումները, այնպես որ նրանք հավանաբար գիտեն, որ շուտով ծնող եք դառնալու, կամ որ պահպանողական եք, հրեա, քրիստոնյա կամ մահմեդական եք, ինքնասպանության հակում ունեք կամ անորեքսիկ եք...

Google-ը առաջարկում է հնարավորություն ներբեռնել ձեր մասին պահված բոլոր տվյալները, որը ներառում է ձեր կոնտակտները, ձեր Google Drive ֆայլերը, բոլոր վերը նշված տեղեկությունները, ձեր YouTube տեսանյութերը, ձեր հեռախոսով արված լուսանկարները, ձեր լսած երաժշտությունը, ներբեռնած գրքերը...

A slice of the data that Facebook keeps on the author: ‘This information has millions of nefarious uses.’

Facebook-ը ևս նման տարբերակ է առաջարկում ձեր բոլոր տեղեկությունները ներբեռնելու համար: Սա ներառում է այն բոլոր հաղորդագրությունները, որը երբևէ ուղարկվել է, ձեր հեռախոսի բոլոր կոնտակտներն ու ուղարկված բոլոր աուդիո հաղորդագրությունները:

Ֆեյսբուքը նաև պահում է այն, ինչ մտածում է, որ կարող է հետաքրքրել ձեզ՝ հիմնվելով այն բանի վրա, թե ինչ էջեր ու խմբեր եք հավանել տարիների ընթացքում, ինչ թեմաներից եք առավել հաճախ խոսել ձեր ընկերների հետ և այլն:

Դուք ասում եք, որ ահաբեկիչ չեք: Այդ դեպքում, ինչո՞ւ եք «Իսլամական Պետություն» որոնել Google-ում: Կասկածո՞ւմ եք ձեր կնոջը: Պարզապես վերջին տասնամյակում փնտրում եք նրա գտնվելու վայրն ու որոնման պատմությունը:

Մենք երբեք թույլ չէինք տա կառավարությանը կամ կորպորացիային մեր տներում տեսախցիկներ կամ լսող սարքեր տեղադրել: Բայց մենք դա արեցինք ինքներս, մեր իսկ ձեռքերով, որովհետև ուզում էինք անպայման դիտել փոքրիկ շնիկներին նվիրված տեսանյութեր...

My Google Takeout document.


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 28%
Քամի՝ 11.27 կմ/ժ
20 C°
 
  17° 
20.04.2018
  12° 
21.04.2018
Հարցում

Արդյո՞ք աջակցում եք Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերին։