ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կառավարությունը հաստատել է հակակոռուպցիոն էլեկտրոնային հարթակի ստեղծման տեխնիկական կարգը

editoraforum.com.br

Կառավարությունը հաստատել է միասնական հակակոռուպցիոն էլեկտրոնային ծանուցումների հարթակի ստեղծման տեխնիկական նկարագիրն ու կարգը: Համապատասխան որոշումը կայացվել է կառավարության ապրիլի 12-ի նիստում, հայտնում է News.am-ը։

Այս որոշման ընդունումը թելադրված է «Ծանուցումների համակարգի մասին»  ՀՀ օրենքով, որը ենթադրում է կոռուպցիոն հանցագործության մասին հաղորդող անձանց պաշտպանության մեխանիզմի ներդնում` պահպանելով նրանց անանունությունը:

Ինչպես նշվում է հիմնավորման մեջ, այս համակարգի միջոցով քաղաքացիները կարող են կոռուպցիոն հանցագործության մասին տեղեկացնել՝ պահպանելով անանունությունը: Կոռուպցիոն հանցագործությունների մասին հաղորդող անձանց պաշտպանության երաշխավոր է հանդես գալիս պետությունն՝ ի դեմս Կառավարության լիազորված մարմնի՝ Արդարադատության նախարարության: Իրազեկողների անանունությունն ապահովվում է նրանց IP հասցեների (Internet Protocol Address) կոդավորման միջոցով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: