ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 754,48 դրամ ԱՐԾԱԹ - 257,09 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 304,37 դրամ

Սիրիայի հարցով բանաձևի արևմտյան նախագծի շուրջ քննարկումները ՄԱԿ-ի ԱԽ-ում կսկսվեն ապրիլի 16-ին

TASS

Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ներկայացրած՝ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի շուրջ քննարկումները նախատեսվում է սկսել երկուշաբթի օրը՝ ապրիլի 16-ին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը

Ավելի վաղ AFP գործակալությունը հաղորդել էր, որ արևմտյան եռյակը Անվտանգության խորհրդի անդամ երկրներին է փոխանցել բանաձևի սևագիր տարբերակը, որում դատապարտվում է Սիրիայում քիմիական զենքի կիրառումը, այդ թվում՝ Դամասկոսի արվարձան Դումայում ապրիլի 7-ի դեռևս չհաստատված դեպքը, և նախատեսվում է նման միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծում։ Ֆրանսիայի նախապատրաստած նախագիծը Սիրիայի իշխանություններին կոչ է անում համագործակցել Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) հետ։

Ինչպես հաղորդում է , փաստաթուղթը նաև առնչվում է Սիրիայի մարդասիրական իրավիճակին՝ պահանջելով հրադադարի հաստատում և օգնություն ցուցաբերելու համար միջազգային կազմակերպություններին բնակչությանը հասանելիության տրամադրում, ինչպես նաև քաղաքական կարգավորում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 58%
Քամի՝ 11.27 կմ/ժ
14 C°
 
  17° 
20.04.2018
  11° 
21.04.2018
Հարցում

Արդյո՞ք աջակցում եք Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերին։