ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ ոստիկանությունը կոչ է արել Նիկոլ Փաշինյանին դադարեցնել փողոցների շրջափակումը

ՀՀ ոստիկանությունը նոր հայտարարություն է տարածել այն մասին, որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի ուժով ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը, եթե գնահատի, որ այլ կերպ հնարավոր չէ կանխել այլ անձանց հիմնական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «ՀՀ ոստիկանությունում բազմաթիվ դժգոհություններ են ստացվում մայրաքաղաքի առանձին կազմակերպություններից, այդ թվում՝ ուսումնական և բժշկական հաստատություններից առ այն, որ հավաքի մասնակիցների գործողություններով այսօր առավոտից էապես խոչընդոտվում է իրենց բնականոն գործունեությունը: Շարունակվում է սահմանափակվել հազարավոր քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքը: Նման իրավիճակը հանգեցրել է այլ անձանց հիմնական իրավունքների և հանրության շահերի սահմանափակմանը:

ՀՀ ոստիկանությունը հիշեցնում է, որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի ուժով ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը, եթե գնահատի, որ այլ կերպ հնարավոր չէ կանխել այլ անձանց հիմնական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը։

ՀՀ ոստիկանությունը կոչ է անում հավաքի կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանին՝ անվերապահորեն կատարել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հավաքի կազմակերպչի պարտականությունները, մասնավորապես՝ դադարեցնել փողոցների շրջափակումը և ապահովել հավաքի բնականոն ընթացքը»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: