ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 754,48 դրամ ԱՐԾԱԹ - 257,09 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 304,37 դրամ

Հայաստանի Նախագահը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին

ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 17-ին նախագահական նստավայրում հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Այս մասին  տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմից:

Հանրապետության Նախագահը ողջունել է Վեհափառ Հայրապետին և ընդգծել Հայ Առաքելական Եկեղեցու անփոխարինելի վաստակը մեր ժողովրդի կյանքի բոլոր բնագավառներում, ազգային և հոգևոր արժեքների պահպանման գործում:

Հանրապետության Նախագահը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը խոսել են պետության և եկեղեցու միջև ձևավորված սերտ համագործակցության, հայրենիք-սփյուռք կապերի առավել ամրապնդման, ազգային-եկեղեցական կյանքի կարևորագույն խնդիրների և առկա մարտահրավերների մասին:

Վեհափառ Հայրապետը վստահություն է հայտնել, որ Նախագահ Սարգսյանի նկատմամբ հարգանքը,նրա միջազգային մեծ կապերը, կառավարման ոլորտում հարուստ փորձառությունն ու գիտելիքները լավագույնս պիտի ծառայեն երկրի առաջընթացին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 58%
Քամի՝ 11.27 կմ/ժ
14 C°
 
  17° 
20.04.2018
  11° 
21.04.2018
Հարցում

Արդյո՞ք աջակցում եք Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերին։