ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սաուդյան Արաբիայում բացվեց վերջին 40 տարվա ընթացքում առաջին հանրային կինոթատրոնը

RIA

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում ապրիլի 18-ի երկոյան կայացել Է թագավորությունում կինոթատրոնների աշխատանքի արգելման վերջին 40 տարվա ընթացքում առաջին հրապարակային կինոցուցադրումը, փոխանցում է «ՌԻԱ» գործակալությունը:

Երկրում լայնէկրան ֆիլմի առաջին ցուցադրությանը հնարավոր է եղել ներկա լինել միայն հատուկ հրավիրատոմսերով: Բախտավորների թվում էին մշակույթի տեղացի գործիչներ, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավաներ, խոշոր գործարարներ ու լրագրողներ:

Աշխարհի ամենապահպանողական երկրներից մեկի համար պատմական իրադարձությանը նախորդել է տոնական շոուն՝ կազմակերպված Միացյալ Նահանգների AMC Entertainment կինոթատրոնների խոշորագույն ցանցի կողմից, որը թույլտվություն էր ստացել երկրի իշխանություններից: Ֆիլմը, որով թագավորությունում երկար տարիներ անց վերացել է կինոթատրոնների աշխատանքըի արգելքը , դարձել Է Marvel-ի «Սև հովազը» գերհերոսական մարտաֆիլմը:

Ակնկալվում է, որ մինչև 2030 թվականը Սաուդյան Արաբիայում կգործեն կինոթատրոնների ավելի քան 300 ցանցեր, որոնք կսկսեն լայն հանրության համար ֆիլմեր ցուցադրել:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    25 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: