ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի պաշտպանության բանակը համալրվել է նոր տեխնիկայով. Բակո Սահակյան

Պաշտպանության բանակը համալրվել է նոր տեխնիկայով, կատարվել են կառուցվածքային փոփոխություններ և փոխարինվել են սպառազինության որոշ տեսակներ, ինչը ավելացրել է բանակի մարտական հզորությունը:

«Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր, ապրիլի 19-ին կայացած Խորհրդարանի լիագումար նիստում ամենամյա զեկույցը ներկայացնելիս հայտարարել է Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը:

Նախագահի խոսքով՝ անցած տարվա ընթացքում բավականին մեծ թափով շարունակվել է բանակաշինության գործընթացը բոլոր անհրաժեշտ ուղղություններով՝ ռազմատեխնիկական, քաղաքական, գաղափարախոսական, սոցիալ-տնտեսական և այլ միջոցառումների իրականացմամբ: «Խոսելով ռազմատեխնիկական բաղադրամասի մասին՝ ուզում եմ նշել, որ համալիր աշխատանքներ են կատարվել բանակի սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման ու համալրման ուղղությամբ:

Պաշտպանության բանակը համալրվել է նոր տեխնիկայով, կատարվել են կառուցվածքային փոփոխություններ և փոխարինվել են սպառազինության որոշ տեսակներ, ինչը ավելացրել է բանակի մարտական հզորությունը:

Սկիզբ է դրվել ռազմական արդյունաբերությանը, տեղում պատրաստվել են սպառազինության նոր նմուշներ, որոշների վրա դեռ աշխատանքներ են տարվում:

Շարունակվել է դիտարկման համակարգի արդիականացումը: Ներկա դրությամբ պաշտպանական շրջաններում տեղադրված ջերմատեսիլ դիտարկման համակարգերի տեսադաշտի ծածկույթը բավարարում է խնդրի կատարումը: Մեծ թափով շարունակվում է կապի համակարգի արդիականացման գործընթացը, մասնավորապես, օպտիկամանրաթելային կապի զարգացումը»,- ասել է Հանրապետության Նախագահը:

Խոսելով ինժեներական ամրակառույցների զարգացման մասին՝ Բ. Սահակյանը նշել է, որ այդ ուղղությամբ ևս լուրջ տեղաշարժ է արձանագրվել:

Առաջնագծում և պաշտպանության խորքում կառուցվել են ճանապարհներ և փոս-ճանապարհներ, որոնք նպաստում են մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերման ժամանակացույցերի կրճատմանը:

«Լայնամասշտաբ ինժեներական աշխատանքներ են իրականացվել նաև բանակային բնագծի զարգացման ու պաշտպանության շրջանների կահավորման ուղղությամբ: Դրանց կազմակերպման համար ձեռք է բերվել համապատասխան տեխնիկա, կառուցվել են ապաստարաններ և կատարվել են մեծ քանակությամբ հողափոր աշխատանքներ: Պլանավորվել են քայլեր պաշտպանված ղեկավարման կետերի սարքավորման ուղղությամբ:

Հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի ոչնչացման նպատակով մարտական դիրքերում տեղադրվել են հեռակառավարվող խոցման միջոցներ: Դրանց մի մասը համակցվել է ջերմատեսիլ դիտարկման համակարգի հետ»,- ընդգծել է Նախագահը և ավելացրել, որ պաշտպանության բանակը իր առջև դրված խնդիրները և, առաջին հերթին, պետական սահմանի անառիկ պահպանությունը կատարել և կատարում է լրիվությամբ, ինչը պահանջում է լարված ու նպատակասլաց աշխատանք:

 



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: