ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի ապագան սփյուռքի ձեռքում չէ, այլ Հայաստանի քաղաքացիների. Ատոմ Էգոյան

«Քայլ արա» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը նախօրեին դիմեց աշխարհահռչակ հայ արվեստագետների՝ կոչ անելով գալ Երևան և միանալ ընդդիմության շարժմանը։ Factor.am-ը կապ է հաստատել կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի հետ՝ փորձելով պարզել, թե ինչ է նա մտածում Փաշինյանի կոչի մասին և արդյոք պատրաստվում է գալ Հայաստան։

«Ցավոք, ես չեմ կարող գալ, քանի որ նախապես ստանձնած մասնագիտական պարտավորություններ ունեմ, որոնք չեմ կարող խախտել»,- հայտնեց Էգոյանը, ապա Factor.am-ի միջոցով խնդրել է փոխանցել հանրությանը և Նիկոլ Փաշինյայնին հետևյալ ուղերձը․ «Երբ անցյալ տարի «Արդարադատությունը Հայաստանում» նախաձեռնության կողմից որպես դիտորդ եկանք Հայաստան, ուզում էինք սկիզբ դնել մեր ժողովրդի ներգաղթի գործընթացին: Մենք՝ որպես սփյուռքահայեր, հոգնել ենք մեր սուրբ հողից զանգվածային արտագաղթը տեսնելուց: Ու երբ հասկացանք, որ մեր ժողովրդի ապագան վտանգված է՝ նախաձեռնեցինք ընտրական գործընթացը վերահսկելու գործը: Մենք մտավախություն ունեինք ոչ միայն ընտրության հնարավոր հետևանքներից, այլև այն մտքից, որ իշխանությունը կկենտրոնանա մի քանիսի ձեռքում: Կարճ ասած՝ մենք տեսնում էինք իրական ժողովրդավարական արժեքների հնարավոր դեգրադացիա:

Եթե այժմյան ցույցերը տեղի ունենային մեկ տարի առաջ, մենք ոչ միայն այդտեղ կլինեինք, այլև մեզ հետ կլինեին նաև այն հարյուրավոր սփյուռքահայերը, որոնք եկել էին ընտրությունները վերահսկելու: Սերժ Սարգսյանի՝ որպես երկրի կառավարչի նշանակումը, կանխատեսելի էր դեռ մեկ տարի առաջ: Ես այդտեղ եմ իմ ամբողջ սրտով ու հոգով, բայց թույլ տվեք պարզորոշ ասել, որ Հայաստանի ապագան սփյուռքի ձեռքում չէ, այլ Հայաստանի քաղաքացիների: Հավատացեք իմ սիրելի քույրեր ու եղբայրներ, որ դրսում գտնվող մեզանից յուրաքանչյուրը ուշիուշով հետևում է ձեր անկոտրում վճռականությանը, որը մարտահրավեր է նետում ներկա իշխանություններին, հենց դա է ապագայի կենսական ուժը:

Երբ մենք ասում ենք «Ազատ, անկախ Հայաստան», մենք պետք է հասկանանք, որ դա նշանակում է նաև հոգու ազատություն և մարդու իրավունքների պաշտպանություն: Աջակցում եմ այս ազնիվ դիմադրության բոլոր մասնակիցներին»,- ասված է նրա ուղերձում:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: