ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20,057.91 դրամ ԱՐԾԱԹ - 257.19 դրամ ՊԼԱՏԻՆ - 14,053.95 դրամ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ղեկավարը մեկնաբանել է Հայաստանում տեղի ունեցող ցույցերը

OSCE/ODHIR

Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) ղեկավար Ինգիբյորգ Սյոլրուն Գիսլադյոտիրը երկրում շարունակվող ցույցերի ֆոնին կոչ է արել Հայաստանի իշխանություններին պաշտպանել և ապահովել խաղաղ հավաքների իրավունքը, ասվում է ԵԱՀԿ պաշտոնական կայքում:

Նրա խոսքով՝ բոլոր մարդիկ հիմնարար իրավունք ունեն խաղաղ ցույցերի միջոցով արտահայտել իրենց կարծիքը, իսկ իրավապահները ոչ միայն պետք է ձեռնպահ մնան խաղաղ հավաքների իրավունքին խոչընդոտելուց, այլև պարտավոր են ապահովել այդ իրավունքի իրացումը:

«Սա ներառում է հավաքի մասնակիցների պաշտպանությունը ցանկացած միջամտությունից, այդ թվում՝ սադրիչներից և գործակալներից»,-հայտարարել է նա։

Նշելով, որ Հայաստանի իշխանությունները ընդդիմությանը երկխոսության կոչ են արել, Գիսլադյոտիրը մտահոգություն է հայտնել ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների, այդ թվում՝ անչափահասների նկատմամբ «անհամաչափ ուժի» գործադրման, ինչպես նաև Երեւանում և այլ քաղաքներում կալանավորման դեպքերի մասին տեղեկությունների կապակցությամբ:

«Իշխանությունները պետք է հետևեն, որ հասարակական կարգը պահպանելուն ուղղված քայլերը լինեն օրինական, անհրաժեշտ և համարժեք, և ուղղված չլինեն իրենց ընդդիմախոսներին լռեցնելուն»,-ասել է նա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 61%
Քամի՝ 6.44 կմ/ժ
21 C°
 
15°  26° 
27.05.2018
15°  23° 
28.05.2018
Հարցում

Արդյո՞ք ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին կհաջողվի երկրում շոշափելի բարեփոխումներ իրականացնել։