ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սերժ Թանկյանը դեռ չի գա Հայաստան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայտնի ռոք երգիչ Սերժ Թանկյանն ապրիլի 21-ին չի ժամանի Երևան Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ցույցերին մասնակցելու համար: Նա տեսաուղերձ է հղել Երևանում 9-րդ օրը շարունակ ընթացող բողոքի ցույցերի մասնակիցներին՝ նշելով, որ դեռևս չի ժամանի, թեև շատ կուզեր լինել Երևանում, «քանի որ սրտով և մտքով ամբողջովին» ցուցարարների հետ է, հայտնում է PanArmenian-ը:

«Մինչև հիմա չեմ կարողացել Հայաստան գալ այլ պատճառներով, բայց կհուսամ, որ առաջիկայումկկառողանամ։ Ցանկանում եմ շնորհավորել Ձեզ Հայաստանի պատմության մեջ մինչ օրս ամենահաջող քաղաքացիական անհնազանդության քարոզարշավի համար: Այս շարժումը իսկական է և այն լիովին ձերն է և պետք է մնա այդպիսին, զերծ իրենց շահը հետապնդող կասկածելի ուժերից։ Պետք է իմանաք, որ Սփյուռքում բոլորը ձեզ աջակցում են, նույնիսկ նրանք, ովքեր լինելով տարբեր կազմակերպություններում, որոշ պատճառներով դեմ են ձեր ջանքերին, բայց ներքուստ նրանք նույնպես ձեզ աջակցում են։ Մենք ապշած ենք ձեր առաքինությամբ, խաղաղասիրությամբ և հանդուրժողականությամբ։

Ես տեսնում եմ սերը ձեր աչքերի մեջ և ձեր սրտերում և ձեր դեմքերի ժպիտները, ինչպես ես արդեն տեսել էի, երբ մենք 2015-ին բեմից ելույթ ունեցանք System of the Downի հետ: Ես տեսնում եմ այն նաև ձեր բողոքի ցույցերում։ Սա յուրահատուկ բան է Հայաստանի համար, սա նոր մշակութային հեղափոխություն է, և դա է այսօր իսկական հեղափոխությունը Հայաստանում: Դուք փոխել եք ձեր մշակույթը, և դրա շնորհիվ արդեն հաղթել եք։ Դուք հասկացել եք, որ այս մշակույթի փոփոխությունը, այս մշակութային զարթոնքը և արդարության պահանջը մարդու հիմնական իրավունքներն են»,-ասվում է ուղերձում:

Թանկյանը նաև մի քանի խորհուրդներ է տվել, որից առաջինը՝ հեռու մնալ «գունավոր հեղափոխության» տերմինաբանությունից, քանզի այն ընդհանրացվում է Արևելք -Արեվմուտք առճակատման հետ։ «Մեր պայքարը Արեվելքին կամ Արեվմուտքին կողմ կամ դեմ լինելը չէ, այլ այն արդարության և առաջադիմական փոփոխության համար է: Մենք չենք ուզում որևէ կայսրության վասալ պետությունը լինել, մեզ պետք են լավ հարաբերություններ բոլորի հետ»,-ասել է երգիչը:

Երկրորդ հերթին Թանկյանը խորհուրդ է տալիս ցուցարարներին պահանջները կոնկրետացնել: «Առաջարկում եմ պահանջել, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն հրաժարական տա վարչապետի պաշտոնից, այլ նաև հրաժարվի իր կուսակցության առաջնորդը լինելուց: Այնուհետև ես կպահանջեի բարեփոխումների փաթեթ, որը կզբաղվեր այն բոլոր անարդարություններով, որոնք մեզ հայտնի են `կոռուպցիա, շրջակա միջավայրի աղտոտում, և այլ բաներ, ներկայացնելով հստակ ժամանակահատված նոր կառավարությանը դրանք իրականացնելու համար։ Եթե բարեփոխումները տեղի չեն ունենում, ապա ես ամսաթիվ կնաշանակեի ապագա նոր բողոքի ցույցերի համար, այս անգամ պահանջելով խորհրդարանի հրաժարականը և նոր խորհրդարանական ընտրություններ»:

Եվ երրորդ հերթին նա խորհուրդ է տալիս շարունակել խաղաղ դիմադրությունը, խուսափել սադրիչների թակարդներից՝ «նրանք կստանան իրենց անարդարությունը, երբ նրանց ղեկավարները մի օր կազատվեն աշխատանքից, և նրանք ստիպված կլինեն գալ ձեր մոտ աշխատանք խնդրելու համար: Շարունակեք լինել ճկուն, արդար, անկեղծ և սիրող, շարունակեք ոստիկանության հետ վարվել եղբայրների և քույրերի պես, քանի որ նրանք այդիսին են իրականում»։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: