ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փաշինյանը ճշգրիտ չի ներկայացրել ՀՀ նախագահի և իր միջև տեղի ունեցած խոսակցությունը. Արմեն Սարգսյանի օգնական

© Sputnik / Asatur Yesayants

Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ճշգրիտ չի ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և իր միջև տեղի ունեցած խոսակցությունը: Այս մասին NEWS.am-ին հայտնել է նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:

Նա  նշել է, որ երեկ՝ ապրիլի 21-ի երեկոյան ՀՀ նախագահը հրապարակ էր գնացել բանակցությունների հնարավորություն ստեղծելու նպատակով. «Նիկոլ Փաշինյանը ներկայացրել էր իր օրակարգը: Նախագահը հայտնել էր, որ վարչապետն ունի իր օրակարգը, իսկ մնացածը պետք է քննարկվեր բանակցությունների ընթացքում: Ի վերջո, սա է ցանկացած բանակցության իմաստը՝ լսել մեկմեկու և փորձել գտնել հնարավոր ընդունելին: Նիկոլ Փաշինյանը ճշգրիտ չի ներկայացրել Նախագահի և իր միջև տեղի ունեցած խոսակցությունը», - ասել է Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ նախագահը ափսոսանք է հայտնում, որ բանակցությունները չշարունակվեցին, որոնք կարող էին հանգեցնել իրավիճակի լարվածության թուլացման:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    6 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: