ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀԲԸՄ-ն Հայաստանում զարգացող իրադարձությունների բոլոր կողմերին արդյունավետ երկխոսության կոչ է անում

Նկատի ունենալով ներկայիս Հայաստանի դիմագրաված ներքին թե արտաքին լուրջ մարտահրավերները, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) կոչ է ուղղում Հայաստանում զարգացող իրադարձությունների բոլոր կողմերին՝ ձեռնարկելու արդյունավետ երկխոսություն, բաց քննարկել ամբողջ հայությանը հուզող հարցերը՝ կառուցողական ոգով լուծումների հասնելու համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԲԸՄ մամուլի գրասենյակից:

ՀԲԸՄ հայտարարության մեջ նշված է. «Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւնը մօտէն կը հետեւի Հայաստանի տարածքին զարգացող իրադարձութիւններուն եւ ցոյցերուն: Սփիւռքը խոր մտահոգութեամբ ականատես է կատարուող դէպքերուն:

Մենք կողմնակից ենք քաղաքացիներու ազատ խօսքի եւ խաղաղ հաւաքներ կազմակերպելու իրաւունքին: Այդ արժէքները հիմքը կը կազմեն ժողովրդավարութեան եւ ժողովրդավար ազգերու կառուցման գործընթացին:  Հակառակ այն իրողութեան, որ խորապէս մտահոգիչ է տիրող դժգոհութեան ուժգնութիւնը, մենք քաջալերուած ենք ցուցաբերուած քաղաքացիական յանձնառութեան բարձր ոգիով, յատկապէս ազգի երիտասարդ զանգուածին կողմէ:

Հայաստան ներկայիս կ'իրականացնէ նախագահականէն խորհրդարանական հանրապետութեան դրութեան անցումի գործընթացը, որուն նպատակն է քաղաքացիներուն կարելիութիւն ընձեռել, առաւելագոյն չափով իրենց մասնակցութիւնը բերելու երկրին կապակցութեամբ որոշումներու կայացումին: 

Նկատի ունենալով ներկայիս Հայաստանի դիմագրաւած ներքին թէ արտաքին լուրջ մարտահրաւէրները, Հ.Բ.Ը.Մ.ը կոչ կ'ուղղէ բոլոր մասնակից կողմերուն, ձեռնարկելու արդիւնաւոր երկխօսութիւն, բաց քննարկումներով սերտելու բոլոր հայութիւնը յուզող հարցերը, կառուցողական ոգիով հասնելու համար լուծումներու:

Միասնական ճիգերով միայն կը յաջողինք յաղթահարել մեր ազգին դիմաց ցցուող մարտահրաւէրները:

Հիմնուած 1906-ին, Հ.Բ.Ը.Մ.ը (www.agbu.org), աշխարհի մեծագոյն ոչ-շահամէտ հայկական կազմակերպութիւնն է: Միութեան կեդրոնը կը գտնուի Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ: Հ.Բ.Ը.Մ.ը կը սատարէ հայեցի ինքնութեան եւ ժառանգութեան պահպանումին եւ մշակումին՝ կրթական, մշակութային եւ մարդասիրական ծրագիրներով: Միութեան գործունէութիւնները կ'ընդգրկեն տարեկան աւելի քան 500,000 հայեր, աշխարհի տարածքին»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 31%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    14 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: