ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հատուկ պարզաբանում՝ ոստիկանության բաժիններ բերման ենթարկվածների իրավունքների վերաբերյալ. ՄԻՊ

aysor.am

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բոլոր խմբերը գտնվում են Ոստիկանության բաժիններում: Նրանք լիարժեք ջանքեր են գործադրում բերվածների իրավունքների պահպանումն ապահովելու ուղղությամբ:

ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է.

«Հատուկ պարզաբանվում է, որ բերման ենթարկվածը՝ անկախ նրանից՝ ոստիկանության բաժին է տարվել վարչական, թե քրեական վարույթի շրջանակում, օգտվում է միջազգայնորեն ամրագրված եւ 2015 թվականի ՀՀ սահմանադրական փոփոխություններով առավել երաշխավորված իրավունքներից:

Այդ իրավունքներն առնվազն հետեւյալն են.

-  բերման ենթարկելու վայրում դրա պատճառների մասին իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվելը,

-  լռելը,

-  իր ընտրած անձի անհապաղ տեղեկացվելը բերման ենթարկվածի գտնվելու վայրի մասին,

-  փաստաբանի իրավունքը,

-  բժշկական հետազոտության ենթարկվելը, այդ թվում՝ սեփական միջոցների հաշվին իր նախընտրած բժշկի կողմից,

-  իրավունքների մասին ծանուցվելը»:

Ժամը 15.00-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը հասել է 192-ի:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    17 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: