ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ոստիկանությունը լիարժեք օգտագործելու է իրավաչափ պետական հարկադրանքի իր ողջ գործիքակազմը. հայտարարություն

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ոստիկանությունը լիարժեք օգտագործելու է իրավաչափ պետական հարկադրանքի իր ողջ գործիքակազմը: 

Ոստիկանությունն արձանագրում է, որ շարունակվում են ապօրինի հավաքի աջակիցների կողմից հասարակական անվտանգությանը սպառնացող գործողություններ կատարելու կոչերը, ինչը վկայում է, որ շարունակվում են Հայաստանի Հանրապետությունում օրինականությանը և իրավակարգին սպառնացող հանցագործություններ կատարելուն ուղղված կազմակերպչական աշխատանքները:

Կրկին զգուշացնում ենք, որ ոստիկանությունն ամբողջությամբ վերահսկում է հանրապետության օպերատիվ իրավիճակը, ունի բոլոր ուժերն ու միջոցները Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին սպառնացող ցանկացած ոտնձգություն կանխելու և խափանելու համար: Այդ նպատակով ոստիկանությունը լիարժեք օգտագործելու է իրավաչափ պետական հարկադրանքի իր ողջ գործիքակազմը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 39%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    15 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: