ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՅԴ երիտասարդները կոչ են անում Հայոց ցեղասպանության հիշատակի օրը համերաշխություն ցուցաբերել

Yerkir.am

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները հայտարարում են ապրիլի 23-ին, ժամը 19:00-ին ավանդական ջահերով երթ իրականացնելու մասին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի:

«Սիրելի հայրենակիցներ, ջահերթով երթը, արդեն շուրջ երկու տասնամյակ, վերածվել է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի հարգման, պահանջատիրության և մեր միասնությունը խորհրդանշող միջոցառման: Դաշնակցության զույգ միությունները կոչ են անում ցուցաբերել փոխըմբռնում, ազգային և քաղաքացիական բարձր գիտակցություն ու համերաշխություն:

Հասարակական մեծամասշտաբ այս միջոցառումն իրականացնելիս մենք չենք կարող հաշվի չառնել ներքաղաքական տագնապը: Համերաշխ լինելով հազարավոր մեր քաղաքացիների բացառապես խաղաղ բողոքի ակցիաներ իրականացնելու իրավունքին, ընդունելով երկրում շուտափույթ փոփոխություններ իրականացնելու հրամայականը՝ միաժամանակ կոչ ենք անում Հայոց ցեղասպանության հիշատակի օրն անցկացնել պատշաճ կեցվացքով, առանց մեր հավաքականությունը թուլացնող դրսևորումների:

Լիահույս ենք, որ երիտասարդական ներուժն ու ոգեղենությունը, ոչ թե պետք է պարպվի՝ վերածվելով հիասթափության, այլ ծառայի մեր երկրի առաջանցիկ զարգացման ապահովմանը»,- նշված է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների հայտարարության մեջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: