ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կարեն Կարապետյանը կոչ է արել բոլոր քաղաքական ուժերին ապաքաղաքականացնել ապրիլի 24-ը

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը կոչ է արել բոլոր քաղաքական ուժերին ապաքաղաքականացնել ապրիլի 24-ը: Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, Կարապետյանը մասնավորապես նշել է.  

«Հարգելի՛ գործընկերներ,

բոլորս շատ լավ գիտենք՝ ինչ է կատարվում մեր երկրում: Մենք մի իրավիճակում ենք, երբ պետք է գտնենք լուծում: Այդ իսկ պատճառով հանձնարարականը և առաջարկը գործադիր իշխանության բոլոր մարմիններին, նախարարություններին և գերատեսչությունների աշխատակիցներին, պետական ծառայողներին: Բոլորը մեր երկրում ակնկալում են, որ մենք անխափան շարունակելու ենք մեր բնականոն աշխատանքը: Այդ աշխատանքի որևէ խափանում չպետք է լինի, և դա պետք է լինի մեր պետականության հասունության ամենակարևոր քննությունը: Վստահ եմ, որ մենք բոլորս այն պատվով կկատարենք: 

Պաշտպանության նախարարին և մեր բոլոր զինվորականներին խնդրում եմ, որ դուք ևս առավելագույնս զգոն լինեք: Իրավապահ մարմինների աշխատակիցներին խնդրում եմ, որ ցուցաբերեն առավելագույն զգոնություն, շարունակեն հետևել օրինականությանը և հանրային կարգուկանոնի պահպանմանը: Տեղի ունեցող քաղաքական զարգացումները չպետք է որևիցե կերպ ազդեն մեր բնականոն կյանքի ընթացքի վրա: Դիմում եմ մեր բոլոր քաղաքացիներին, բոլոր քաղաքական ուժերին՝ ցուցաբերել մաքսիմալ զգոնություն և օրինապաշտություն, հարգանք այլ քաղաքացիների իրավունքների հանդեպ:

Ինչպես գիտեք, այսօր նախագահ Սարգսյանի մոտ հավաք էր, և համապատասխան կոչով ու դիմումով ենք դիմել: Վաղը ապրիլի 24-ն է: Չափազանց կարևոր օր է մեզ համար, և ես կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին վաղը այն ապաքաղաքականացնել, որպեսզի կարողանանք պատվով մեր հարգանքի տուրքը տալ: Մենք կանգնած ենք խնդրի առջև, որ ամբողջ աշխարհին պետք է ցույց տանք, որ մենք կրիտիկական պահերին կարող ենք համախմբվել, հավաքվել, բանակցել և տրամաբանական լուծումներ գտնել: Շնորհակալ եմ»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    9 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: