Վազգեն Մանուկյանն առաջարկում է ստեղծել Ազգային համաձայնության կառավարություն
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների վերաբերյալ: Ըստ «Արմենպրես»-ի, հայտարարության մեջ ասված է.
«Այն, ինչ կատարվեց Հայաստանում, ֆանտաստիկ էր, և անկեղծ ասած՝ ինձ համար էլ էր անսպասելի: Ակնհայտ էր, որ Հայաստանում ուշ թե շուտ տեղի էր ունենալու այսպիսի հեղափոխություն, բայց անսպասելի էր, որ այս պահին և այս ձևով:
Առաջին փուլը, որը վերջացավ Սերժ Սարգսյանի հրաժարականով, տվեց բավականին դրական արդյունքներ. միջազգային կարծիքը՝ մի կողմից, որը կարևոր է, բայց ինձ համար վճռական նշանակություն ունի այն, ինչ կատարվում է Հայաստանում. քաղաքականության մեջ մտավ երիտասարդների մի մեծ շերտ, որը քաղաքական մեծ փորձ չունի, բայց ունի երազանքներ, էներգիա և ցանկություն երկիրը տեսնելու իր պատկերացրած ձևով:
Այս պահին խոսքը գնում է այն մասին, թե ինչպես օգտագործել կուտակված էներգիան և ձեռք բերված փորձը:
Ինչքանով կարողանում եմ դատել, ժողովրդական ցուցարարների կողմը հստակ ձևակերպել է իր պահանջը, որի հիմքում ընկած է Ազգային ժողովը լուծարումը և նոր խորհրդարանի ձևավորումը: Կարեն Կարապետյանը նույնպես հայտարարեց, որ իշխանությունները համաձայն են քննարկել խորհրդարանը լուծարելու, անգամ անհապաղ լուծարելու հարցը, բայց դա պետք է որոշում դառնա բանակցությունների միջոցով:
Բնական է, որ իրավիճակի այլ լուծումներ էլ կան, բայց դրանց մասին խոսելն արդեն անիմաստ է, պետք է քննարկել այս տարբերակները, որոնց ճանապարհային քարտեզը ես տեսնում եմ հետևյալ կերպ.
- Ազգային ժողովը ձևավորում է Ազգային համաձայնության կառավարություն:
- Ազգային ժողովն անհապաղ (20-30 օրվա ընթացքում) մշակում է նոր ընտրական օրենքի նախագիծ, ընդ որում նախագիծը հիմնականում մշակում է ընդդիմությունը, և եթե օրենքի նախագիծը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը և միջազգային օրենքներին, ապա Ազգային ժողովը պարտավորվում է այն ընդունել:
- Տեղի են ունենում նոր խորհրդարանական ընտրություններ: Բայց այստեղ մի կարևոր հարց կա. ընդհանրապես գոյություն ունի միջազգային նորմ, որը պարտադիր չէ, բայց ավանդույթի ուժ ունի, ըստ որի ընտրական օրենքը կարելի է փոխել միայն ընտրություններից առնվազն 6 ամիս առաջ: Կարելի է այդ նորմը բանի տեղ չդնել և խորհրդարանական ընտրություններն անցկացնել անմիջապես, բայց այդ 6 ամսի պահանջն ունի ներքին տրամաբանություն. երբ խաղի կանոնները փոխվում են, կուսակցություններին տրվում է ժամանակ, որպեսզի կարողանան նոր խաղի կանոններով առաջնորդվել, և ես կարծում եմ՝ դա ճիշտ է: Այս պահին նոր ընտրություններ անցկացնելը կնշանակի ձևավորել մի խորհրդարան, որտեղ ներկայացված չէ հասարակության ամբողջ պալիտրան: Իսկ հասարակության պալիտրան այս օրերի ընթացքում արագորեն փոխվում է, և գոնե 6 ամիս ժամանակ է պետք, որպեսզի այն ձևավորվի կուսակցաշինության միջոցով և ոչ թե հեղափոխական տրամադրություններով: Ես նույնիսկ գտնում եմ, որ ազգային համաձայնության կառավարությունը պետք է գործի գոնե մեկ տարի:
- Այս բոլոր հարցերի վերաբերյալ ստորագրվում է համաձայնագիր Ազգային ժողովի խմբակցությունների միջև»:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 42%
Քամի՝ 3,6 կմ/ժ