ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի տնտեսական ներուժը ներկայացվել է չինական լրատվամիջոցներին

Չինաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցիչ Հրանտ Աբաջյանն այսօր Պեկինում հանդիպել է չինական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ Տնտեսական զարգազման և ներդրումների նախարարության լրատվական բաժինը:

Հարցազրույցները կազմակերպվել են Չինաստանի առևտրի և ծառայությունների միջազգային ցուցահանդեսին Հայաստանի մասնացկությանն ընդառաջ։ ԶԼՄ-ների շարքում էին Xinhua news գործակալությունը, China Daily-ն և Тa Kung Pao լրատվականը։

Հրանտ Աբաջյանը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող հարցերին, մասնավորապես ներկայացնելով Հայաստանի ներդրումային և գործարար միջավայրը, երկրի տնտեսական ներուժը, հայ-չինական առևտատնտեսական հարաբերությունների օրակարգը։

Թղթակիցներին հետաքրքրել են Հայաստանի արտահանաման հնարավորությունները, «Մեղրի» ազատ տնտեսական գոտում ներդրողների համար բացվող հեռանկարները, ինչպես նաև առանձին ոլորտներում ներդրումային գրավչությունները՝ ենթակառուցվածքներ, գյուղատնտեսություն, արդյունաբերություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, վերականգնվող Էներգետիկա և այլն։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև զբոսաշրջության ոլորտին։ ՉԺՀ-ում ՀՀ առևտրային ներկայացուցիչ Հրանտ Աբաջյանը ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները, մուտքի արտոնագրի դյուրացումը Չինաստանի քաղաքացիների համար, ինչպես նաև հայտնել, որ Հայաստանին Չինաստանի կառավարության կողմից տրվել է «երաշխավորված զբոսաշրջային երկրի կարգավիճակ»։

Հիշեցնենք, որ Հայաստանը մայիսի 28-ին մասնակցելու է Չինաստանի առևտրի և ծառայությունների միջազգային ցուցահանդեսին, որի շրջանակներում տեղի կունենա «Հայաստան՝ դարպաս դեպի խոշոր շուկաներ» խորագրով առանձին շնորհանդես։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: