ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ Պետդումայի պատգամավորները պատրաստակամություն են հայտնել հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ

© Sputnik . Владимир Трефилов

Ռուսաստանի Պետական դումայի պատգամավորները պատրաստակամություն են հայտնել հանդիպել Հայաստանի խորհրդարանի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ինտերֆաքս» գործակալությանն ասել է ՌԴ Պետական դումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

«Մենք խնդրում ենք հանդիպում կազմակերպել «Ելք» խմբակցության ղեկավարության, ինչպես նաև մյուս խմբակցությունների հետ: Եթե Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանդիպել, մենք սիրով կհանդիպենք նրա հետ: Որքան մեզ հայտնի է` նա այսօր Երևանում չէ, սակայն եթե նա ցանկություն ունենա, մենք բացարձակապես չենք պատրաստվում հրաժարվել հանդիպումից»,- ասել է Զատուլինը:

Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հարցերով հանձնաժողովի անդամները` հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորությամբ ժամանել են Երևան: Կոնստանտին Զատուլինն ընդգծել է, որ Պետդումայի պատգամավորներիբ և Դաշնային խորհրդի անդամներիբ բաղկացած  խումբը Երևանում հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ արա Բաբլոյանի և ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ:  «Մեր նպատակն է ծանոթանալ ստեղծված իրավիճակին, քննարկում ենք խորհրդարանական ապագա գործունեության պլանը:  Միանշանակ, հարցնում ենք, թե ինչ կարելի է ակնկալել»,- մանրամասնել է Զատուլինը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    21 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: