ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը կգլխավորի Նաիրի Պետրոսյանը

ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը կգլխավորի Նաիրի Պետրոսյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Պետրոսյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Երեկ հանդիպեցի Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նա ինձ առաջարկեց ստանձնել իր՝ Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահի գրասենյակը ձևավորելու աշխատանքը: Նրա՝ որպես պետության ղեկավարի հետ աշխատանքը միշտ պատիվ եմ համարել և սիրով ընդունել եմ այդ առաջարկը: Գրասենյակի մասին լրացուցիչ տեղեկություններ կհայտնեմ հաջորդիվ»,- գրել է Նաիրի Պետրոսյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: