ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանում այսուհետ կապահովվի հայերեն և ադրբեջաներեն առցանց հեռուստահեռարձակում. Ռամիլյա Ալիևա

mygeotrip.com

Մայիսի 3-ից «Բազմազան Վրաստանը» նախագծի շրջանակում Վրաստանի հանրային հեռարձակման կայքում կգործի բացառապես հայերեն լեզվով թողարկվող նորությունների, ծրագրերի 12-ժամյա հեռարձակման ռեժիմը։ Այս մասին Sputnik Արմենիային է ասել Վրաստանի հանրային հեռուստաալիքի գլխավոր տնօրենի օգնական Ռամիլյա Ալիևան։

«Մայիսի 3-ից ՎՀՀ-ի կայքում «Բազմազան Վրաստանը» նախագծի շրջանակում առավոտյան ժամը 10-ից մինչև կեսգիշեր ապահովվելու է հայերեն և ադրբեջաներեն առցանց հեռուստա- և ռադիոհեռարձակում», - ասել է Ալիևան։

Նախագծի յուրաքանչյուր տարբերակի համար առանձին խումբ է աշխատելու։ Հայերեն խմբում այս պահին 8 մասնագետ կա։ 12-ժամյա հեռարձակման ռեժիմում կցուցադրվեն տարբեր ծրագրեր, այդ թվում` երիտասարդների համար, կլինի նաև նորությունների թողարկում։

Հայերեն և ադրբեջաներեն նորությունները յուրաքանչյուր ժամը մեկ կհեռարձակվեն Վրաստանի հանրային հեռուստաալիքի առանձին հարթակում։ Ուշադրություն է դարձվելու բոլոր տոներին և միջոցառումներին, որոնք տոնում է Վրաստանի հայ համայնքը։ Այսուհետև դրանք ցուցադրվելու են առցանց ռեժիմում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 0 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: