ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփը ցանկանում է Կիմ Չեն Ինի հետ հանդիպել Կորեաների սահմանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինի հետ հանդիպումը կազմակերպել ապառազմականացված գոտում՝ Հյուսիսային և Հարավային Կորեաների սահմանին գտնվող Փհանմունջոմ բնակավայրում: Այդ մասին, ինչպես հայտնում է  Deutsche Welle-ն, ԱՄՆ նախագահը հայտարարել է Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Ավելի վաղ Twitter-ում նա որպես երկխոսության հնարավոր հարթակ հիշատակել էր, այսպես կոչված, «Խաղաղության տունը»:

Ավելի վաղ՝ լրագրողների հետ հարցազրուցի ժամանակ, Թրամփը հայտարարել է, որ «հրաշալի գաղափար» է համարում սահմանամերձ գոտու ընտրությունը որպես բանակցությունների վայր, քանի որ հաջողության դեպքում «մեծ տոնախմբությունը» տեղի կունենա անմիջապես տվյալ վայրում, ոչ թե «երրորդ երկրում»:

Նա նաև նշել է, որ, այնուամենայնիվ, եթե խոսք գնա երրորդ երկրի մասին, ապա որպես այդպիսին, դիտարկում է Սինգապուրը։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: