ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի նախագահական ընտրություններին պաշտոնապես գրանցվել է դեռևս չորս թեկնածու

youthub.bg

Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովն ընդունել է հունիսի 24-ին տեղի ունենալիք արտահերթ նախագահական ընտրություններում մասնակցող՝ չորս կուսակցությունների կողմից ներկայացված թեկնածուների դիմումները, հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Որպես նախագահի թեկնածու են գրանցվել «Վաթան» («Հայրենիք») կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը, «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները, «Սաադեթ» («Երջանկություն») կուսակցության ղեկավար Թեմել Քարամօլլղաօղլուն և «Ադալեթ» («Արդարություն») կուսակցության ղեկավար Վեջդեթ Օզը:

Բարձրագույն ընտրական հանձնաժողովը մերժել է երեք թեկնածուի գրանցումը՝ փաստաթղթերի անբավարարության պատճառով:

Ինչ վերաբերում է «Արդարություն և զարգացում» կուսակցությանը, ապա  վերջինս մայիսի 3-ին որոշում է ընդունել նախագահական ընտրություններում առաջադրել գործող նախագահ, կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի թեկնածությունը: Նրա թեկնածությունը պաշտոնապես սատարում է նաև «Ազգայնական շարժում» կուսակցությունը:

Ակնկալվում է, որ քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունն իր թեկնածուին պաշտոնապես կհայտարարի մայիսի 4-ին:

Կուսակցությունները նախագահական ընտրություններում իրենց թեկնածուներին կարող են առաջադրել մինչև մայիսի 5-ը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: