ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Hannover Messe 2018»-ին Հայաստանը ներկայացել է ներդրումային գրավչություններով

Հայաստանը մասնակցել է Գերմանիայի Հանովեր քաղաքում ապրիլի 23-ից 27-ը կայացած «Hannover Messe» միջոցառմանը, որը համարվում է արդյունաբերության ոլորտում բարձր տեխնոլոգիական և նորարարական լուծումներին նվիրված աշխարհի առաջատար և խոշորագույն միջոցառումներից մեկը: Այս մասին հայտնում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի ծառայությունը:

Հայաստանի պատվիրակության կազմում էին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պատասխանատու աշխատակիցներ, «Ալյանս», «Մերիդիան», «Մեղրի» ազատ տնտեսական գոտիների կազմակերպիչներ և որոշ շահագործողներ, ներկայացուցիչներ Հայաստանի տեխնոլոգիական պարկերից, Հայաստանի ճշգրիտ ճարտարագիտական ձեռնարկությունների միավորրումից, ինչպես նաև նորարարական գործարար լուծումներ առաջարկող մասնավոր ընկերություններից:

Միջոցառման ձևաչափը նախատեսել է մի քանի ուղղությամբ զուգահեռ աշխատանք, այդ թվում՝ ցուցահանդես, գործարար համաժողով, B2B և B2G հանդիպումներ և այլն:

«Hannover Messe 2018»-ի ընթացքում ներկայացվել են Հայաստանում ներդրումներ իրականացնելու հնարավորությունները, ազատ տնտեսական գոտիների, տեխնոպարկերի առավելությունները, ՏՏ, բարձր տեխնոլոգիական և նորարարական լուծումներ մշակող ընկերությունների առաջարկները, միջազգային ընկերությունների ներգրավման հնարավորությունները, համագործակցության նոր ուղղությունների բացահայտման, համատեղ ծրագրերի իրականացման, առավել լայն շուկաներ մուտք գործելու հնարավորությունները: Հանդիպումներ են տեղի ունեցել մի շարք միջազգային ընկերությունների ներկայացուցիչների, Լեհաստանի, Կորեայի, Ներքին Սաքսոնիայի պաշտոնյաների հետ:

Հայաստանը ներկայացվել է նաև մարքեթինգային նյութերով, մասնավորապես ՀՀ գործարար հնարավորությունների մասին տեսաֆիլմով:

«Hannover Messe 2018»-ին Հայաստանի մասնակցությանն աջակցել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)՝ «Աջակցություն Հայաստանում ՓՄՁ զարգացմանը» (SMEDA) և Հայաստանի ազատ տնտեսական գոտիների արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի շրջանակներում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    20 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: