ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Օտարերկրացիները Չինաստան մուտք գործելիս մատնահետք կթողնեն

nat-geo.ru

Վերջերս Չինաստանը ձեռնամուխ է եղել նոր պետական անվտանգության ծրագրի փուլային ներդրմանը: Արդեն անցյալ տարվա փետրվարի 10-ից Շենժենում (հարավային Գուանդուն նահանգ) միջազգային օդանավակայանից օտարերկրյա ուղևորները մատնահետքեր են թողնում, իսկ ավելի ուշ մնացած սահմանային կետերը ևս միացել են մատնահետքային տվյալների բազա ստեղծելու ծրագրին: Այս մասին հայտնում է NEWS.am-ը՝ հղվելով Nat-geo-ին:

Ներդնելով նորարարությունը՝ Չինաստանը շեշտադրում է այլ երկրների փորձը և անօրինական այցելուների դեմ պայքարելու անհրաժեշտությունը: Միայն 2016 թվականին ձերբակալվել է 2770 մարդ, ովքեր ապօրինի մուտք են գործել կամ մնացել են Չինաստանի տարածքում: Ընդհանուր առմամբ 2016 թվականին Չինաստանի սահմանն անցել է մոտ 14.2 մլն օտարերկրյա զբոսաշրջիկ, ինչը 72 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ:

Մատնահետքեր պետք է հանձնեն 14-ից 70 տարեկան բոլոր օտարերկրյա քաղաքացիները, բացառությամբ դիվանագիտական անձնագրեր և հումանիտար վիզաներ ունեցող անձանց: Նոր կանոններին հետևելու անհրաժեշտության մասին հիշեցրել են  «Աերոֆլոտ» ավիաընկերությանը, որը Ռուսաստանից Չինաստան չվերթեր է իրականացնում:

Տեղեկատվությունը մուտքագրվում է Չինաստանի միգրացիոն ծառայության տվյալների բազա, որից հետո անհրաժեշտ չէ նորից մատնահետք թողնել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: