ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունից առաջ Մեքսիկայից Ռուսաստան «կժամանեն» հսկա գնդակները

News2World.net

Ֆուտբոլային գնդակների հսկա մակետները, որոնք խորհրդանշում են Ռուսաստանում կայանալիք աշխարհի գավաթի առաջնությանը մասնակցող 32 երկրներ Մեքսիկայից կմեկնեն Մոսկվա, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Գործերի ցուցահանդեսը գրեթե մեկ ամիս ընթանում է Մեքսիկայի կենտրոնական Ռեֆորմե պողոտայում: Յուրաքանչյուր մակետ նկարել է Locos por el Arte («Արվեստով հափշտակվածները») արտիստական խմբի առանձին նկարիչ, ասված է խմբի հաղորդագրության մեջ:

«Աշխարհի առաջնությունը շուտով կսկսվի, և Ball Parade («Գնդակների շքերթ») ցուցահանդեսի ցուցանմուշները ճանապարհորդություն կկատարեն, որպեսզի ժամանակին տեղ հասնեն և աշխարհին ցուցադրեն մեքսիկական մշակույթն ու արվեստը»,- նշում է նկարիչների խումբը:

Աշխարհի առաջնությանը մասնակցող յուրաքանչյուր երկրի ոճով նկարված գնդակների մակետները պետք է հաղթահարեն ավելի քան 10.4 հազար կիլոմետր և կտեղադրվեն անմիջապես Մոսկվայի Կարմիր հրապարակում, նշում է Locos por el Arte-ն: Ցուցահանդեսին մասնակցության մեկնումը նախատեսված է մայիսի 13-ին:

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն առաջին անգամ տեղի կունենա Ռուսաստանում 2018 թվականի հունիսի 14-ից մինչև հուլիսի 15-ը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    24 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: