ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀԿ-ն հավատարիմ է վարչապետի ընտրությանն օժանդակելու հայտարարությանը. Վահրամ Բաղդասարյան

MAMUL.am

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հավատարիմ է նախկինում արված հայտարարությանը և բավարար ձայների քանակով կօժանդակի, որպեսզի Հայաստանը մայիսի 8-ին ունենա վարչապետ: Այս մասին, «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հայտնել է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:  «Մնացած զարգացումների մասին քննարկումներ մենք չենք արել: Մենք մինչև մայիսի 8-ը ունենք մեր որոշումը՝ օժանդակել վարչապետի ընտրությանը, իսկ դրանից հետո քննարկենք մնացած հարցերը», - ասել է Բաղդասարյանը: Նա նշել է, որ ՀՀԿ-ն շարունակում է ունենալ նույն մտահոգությունները, որոնց մասին ՀՀԿ խմբակցության պատգամավորները բարձրաձայնել են մայիսի 1-ին խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ: «Մեր հիմնական մտահոգությունները վերաբերվում են արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխությանը: Այդ մտահոգությունները շարունակում են մնալ, ինչի մասին տեղյակ է նաև Նիկոլ Փաշինյանը: Սակայն մենք, տեսնելով այն իրողությունը, որ ցույցերի դուրս եկած մեր քաղաքացիները, այդ ցույցերի կազմակերպիչներն անդրդվելի են իրենց դիրքորոշումներում, կայացրեցինք որոշում, որ երկրորդ փուլում կաջակցենք պատգամավորների 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին: Երկրում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար մենք քաղաքական որոշում ենք կայացրել օժանդակել, որպեսզի մայիսի 8-ին ընտրվի վարչապետ, քանի որ մեզ համար ամենակարևորը մեր երկրում կայունություն հաստատելն է», - ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    9 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: