ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լիբանան, ընտրություններ. ի՞նչ է փոխվել 9 տարի անց

eadaily.com

Լիբանանում Սիրիայի և Իրանի դաշնակից շիական ուղղությամբ  «Հեզբոլա» կուսակցությունը և քրիստոնեական ուղղվածությամբ Ազատ հայրենասիրական շարժում կուսակցությունը խորհրդարանում մայիսի 6-ին տեղի ունեցած ընտրությունների նախնական արդյունքները առաջատար դիրքերում են նախնական արդյունքներով:

Լիբանանը գրեթե տասը տարի անց անցկացրեց առաջին խորհրդարանական ընտրությունները, սակայն այս անգամ ոչ թե մեծամասնական, այլ համամասնական ընտրակարգով: Օրենսդիր մարմնի 128 տեղի համար առաջադրվել է 917 մարդ, ընդ որում առաջին անգամ այդքան մեծ թվով`111 կին թեկնածու: 3.7 միլիոն ընտրողներից միայն 49.2 տոկոսն է իր ընտրաթերթիկը քվեատուփի մեջ գցել: Այս մասին հայտարարել է Լիբանանի ներքին գործերի նախարար Նոհադ Մաշնուկը:

Քվեարկողների թվի այդչափ սակավությունը անսպասելի էր իշխանությունների համար, ովքեր նոր օրենք էին ընդունել ընտրությունների անցկացման վերաբերյալ, որի շնորհիվ ընտրություններին կարող էին մասնակցել շուրջ 800 հազար նոր ընտրողներ: «Ակնկալվում էր, որ այս օրենքն ավելի մեծ մասնակցություն կապահովի, քան 2009 թվականին», - ասել է Մաշնուկը: «Սակայն ո՛չ ընտրողները, ո՛չ էլ ընտրատեղամասերի ներկայացուցիչները լավ ծանոթ չեն այս նոր օրենքին, ինչն էլ զգալիորեն դանդաղեցրել է ընտրական գործընթացը»:

Ընտրատեղամասերի փակումից մի քանի ժամ առաջ ընտրողների շրջանում խանդավառության պակասը դրդեց երկրի ղեկավար Միշել Աունին, ինչպես նաև հիմնական քաղաքական ուժերին կոչ անել լիբանանյան ժողովրդին գալ ընտրատեղամասեր: «Հեզբոլլան» նույնիսկ պահանջել է ընտրության ժամկետը 2 ժամով ավելացնել:

Հիշեցնենք, որ «Հեզբոլլան» Լիբանանում գործող կազմակերպություն է, ստեղծվել է 1982 թվականին, որպես համանուն իրանական կազմակերպության մասնաճյուղ, որը քրիստոնեական՝ Ազատ հայրենասիրական շարժում կուսակցության հետ կոալիցիայում կարող է խորհրդարանում ունենալ անհրաժեշտ մեծամասնությունը`128 տեղից առնվազն 67-ը: Անկախ քվեարկության արդյունքներից `«Հեզբոլլան», այս երկրում միակ քաղաքական ուժն է, որը 1975-1990թթ. քաղաքացիական պատերազմից հետո զենք չի հանձնել՝ շարունակելով տիրապետել Լիբանանի քաղաքական դաշտին:

«Հեզբոլլան, պատրաստ է մեծ ազդեցություն գործել Լիբանանում որոշումների կայացման գործընթացում, սակայն կախված է այն դաշինքներից, որոնք կառուցվելու կամ նորացվելու են», - ասել է քաղաքագետ Կարիմ ալ-Մուֆտին: Ինչ վերաբերվում է վարչապետին, Սաուդյան Արաբիային աջակցող սուննի Սաադ Հարիրին, նրա քաղաքական կուսակցությունը «կարող է կորցնել մի քանի տեղ, բայց նրա վերընտրությունը որպես կառավարության ղեկավարի անխուսափելի է», - կարծում է վերլուծաբանը:

Հատկանշական է, որ Լիբանանում տեղերի բաշխումը պատմականորեն կարգավորվել է տարբեր կրոնական համայնքների և իսլամա-քրիստոնեական հավասարակշռության միջև նուրբ համաձայնության շնորհիվ:

Փորձագետների կարծիքով, խորհրդարանում քվեարկությունն անտեսելով ընտրողների կեսը բողոքում էին կոռուպցիայի և «քավոր-սանիկ» հարաբերությունների դեմ, ինչպես նաև այն իրականության դեմ որ իշխանությունը  չի ձեռնարկում անհրաժեշտ քայլեր, որպեսզի վերականգնի երկրի տնտեսությունը:

Ի դեպ, Լիբանանի և Իսրայելի միջև հարաբերությունները նույնպես վտանգված են Արևելյան միջերկրածովյան ածխաջրածնային բաժանման հետ կապված հակամարտության պատճառով:

Ճիշտ է ընտրություններն անցկացվում էին համամասնական ընտրակարգով, սակայն գործում էր նաև ռեյտինգային տարբերակը, ինչը որոշակի առումով նման է հայաստանյան ընտրական մոդելին: Այս տարի առաջին անգամ հնարավորություն է տրվել տարբեր երկրներում գտնվող Լիբանանի քաղաքացիներին ևս մասնակցել քվեարկությանը:

Նշենք նաև, որ Լիբանանում մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում առաջադրված 4 հայ պատգամավորի թեկնածուներից 3-ն ընտրվել են պատգամավոր, հաղորդում է Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթը: 

Բոլոր հայ թեկնածուները եղել են դաշնակցությունից՝ ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, երեսփոխան Հակոբ Բագրատունին, Հակոբ Թերզյանը, Սերժ Չուխատարյանը և Ալեքսանդր Մաթոսյանը: Նրանցից Սերժ Չուխատարյանը չի կարողացել ստանալ բավարար ձայներ։

Հակոբ Բագրատունին նշել է, որ ՀՅԴ-ն գոհ է ընտրությունների արդյունքներից:

Աղբյուրը նշում է, որ ընտրություններն, ընդհանուր առմամբ, անցել են խաղաղ մթնոլորտում՝ բացառությամբ որոշ շրջանների, որտեղ գրանցվել են անվտանգության հետ կապված խախտումներ։

Նշվում է, որ քաղաքական շատ ուժեր քննադատել են ընտրական նոր օրենքը` այն համարելով բարեփոխման ենթակա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 0 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: