ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հերոսների օրինակով դաստիարակվել են բազմաթիվ սերունդներ. Նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել  Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: Ուղերձում նշվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Հաղթանակի և խաղաղության տոնի ու Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ:

Այս պահին ես հատկապես մտածում եմ Երկրորդ աշխարհամարտի փառապանծ վետերանների մասին, նրանց՝ որոնք, ի ուրախություն բոլորիս, այսօր մեր շարքերում են, և որոնց ես մաղթում եմ քաջառողջություն և երկար տարիների կյանք:

Նրանք մեզ են փոխանցում պայքարի ոգին և հաղթանակի բերկրանքը:

Մտածում են նաև բոլոր նրանց մասին՝ մեր ծնողների և պապերի, որոնք իրենց ուսերի վրա կրեցին պատերազմի դաժանություններն ու ծանրությունները. բլոկադա, սով, գերություն, համակենտրոնացման ճամբարներ ու գուլագ, որբություն ու անապաստանություն: Նրանք մեզ սովորեցրին տոկալ, հուսալ և վերապրել:

Գլուխ եմ խոնարհում այն հազարավոր հերոսների հիշատակի առջև, որոնք իրենց կյանքը նվիրեցին ազատությանը: Ցեղասպանությունից դեռևս արնածոր հայ ժողովուրդը մեծ գին վճարեց ֆաշիզմի դեմ պայքարում, որի զավակներն իրենց փառքով պսակեցին բոլոր ճակատներում:

Այդ հերոսների օրինակով դաստիարակվել են բազմաթիվ սերունդներ: Հենց այդ հերոսների ժառանգներն էին, որոնք տասնամյակներ անց հանուն ազատության մարտի ելան և ազատագրեցին Շուշին՝ կերտելով մեր նորօրյա հաղթանակները:

Քաջության, հերոսության և հանուն Հայրենիքի ինքնազոհության այդ ոգին այսօր ամուր նստած է Հայրենիքի պաշտպանի՝ հայ զինվորի մեջ: Այդ նա էր՝ հաղթական զինվորը, որ 2016-ի ապրիլին անօրինակ սխրանքով պաշտպանեց հող հայրենին:

Եվ այսօր մեր պայծառ պատանիներն ու երիտասարդներն են կանգնել հերթափոխի, ստեղծարար եռանդով, նպատակասլացությամբ և հայրենասիրությամբ լծվել Հայրենիքի վերաշինման գործին:

Փառք ու պատիվ բոլոր քաջերին և հավերժ հիշատակ հանուն Հայրենիքի ընկածներին»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    15 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: