ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լոս Անջելեսում գողացել են 320 հազար դոլար արժողությամբ «Երկաթե մարդու» կոստյումը

rbc.ru

Լոս Անջելեսի ռեկվիզիտների պահեստից անհետացել է 320.000 դոլար արժողությամբ կոստյումը, որով դերասան Ռոբերտ Դոունի կրտսերը նկարահանել է «Երկաթե մարդ» ֆիլմում, փոխանցում է NEWS.am-ը՝ հղվելով CBS Los Angeles-ին:

Ենթադրվում է, որ կոստյումը գողացել են ապրիլին, սակայն դա հայտնի է դարձել միայն մայիսի 4-ին: Ոստիկանությունում նշվում է, որ պահեստում վերջին անգամ այն տեսել են փետրվարի վերջին: Իրավապահները որոնողական աշխատանքներ են իրականացնում:

Երկաթե մարդու կոստյումը Ռոբերտ Դաունի կրտսերը կրել է ֆիլմի առաջին մասում, որը լույս է տեսել 2008 թվականին: Ֆիլմի բյուջեն 140 միլիոն դոլար էր կազմել, իսկ վարձույթում ժապավենը հավաքել էր 585.1 մլն դոլար: 2009 թվականին Ջոն Ֆավրոյի ֆիլմն առաջադրվել էր «Օսկար»-ի «լավագույն ձայնային մոնտաժ» և «լավագույն վիզուալ էֆեկտներ» անվանակարգերում, նույն թվականին այն  ներկայացվել էր BAFTA մրցանակի «լավագույն ֆիզուալ էֆեկտներ» անվանակարգում: 2010 թվականին թողարկվել էր «Երկաթե մարդը» ժապավենի երկրորդ մասը, իսկ 2013-ին՝ երրորդ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 15%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: