ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«ՀԵՐԻՔ Է». Թուրքիայում պահանջում են Էրդողանի հրաժարականը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաժարականը պահանջող հասարակական շարժում է սկսվել։

Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ շարժման առիթ է դարձել կուսակցական ժողովի ժամանակ Էրդողանի արած հետևյալ հայտարարությունը․ «Մեզ Ստամբուլի քաղաքապետի, վարչապետի և հանրապետության նախագահի պաշտոններին ժողովուրդն է բերել։ Եվ եթե նրանք ասեն՝ «հերիք է», ապա մենք մի կողմ կքաշվենք»։

Թուրքիայի նախագահի այս հայտարարությունը «Twitter»-ի թուրք օգտատերերի շրջանում դարձել է ամենաառաջնային ու թեժ թեման:

Էրդողանի հայտարարությանն ի պատասխան «Հերիք է» (#Tamam) կոչով և համապատասխան հեշթեգով գրառումների թիվը մայիսի 9-ի դրությամբ հատել է 1 միլիոն 400․000-ի սահմանը։ Արշավը տարածվել է նաև Facebook-ում, այլ սոցիալական հարթակներում և անգամ օնլայն տիրույթից դուրս՝ վերածվելով երթերի ու բողոքի ակցիաների։

Իշխող կուսկացությունն այդ արշավը կասեցնելու համար սոցիալական ցանցերի կեղծ հաշիվներից տարածել է #devam #ErdoğanileDevam («Շարունակենք Էրդողանի հետ») հեշթեգով հրապարակումներ, որոնց թիվը կարճ ժամանակում հասել է 300․000-ի։ Սակայն «շարունակել» կոչով բոլոր գրառումները մեկ օրում հեռացվել են Twitter-ի ադմինիստրացիայի կողմից։ Ինչպես պարզվել է՝ դրանց հեռացման պատճառը եղել է հրապարակող հաշիվների կեղծ լինելը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 31%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    14 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: