ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի նախագահին կատարյալ ձախողում է սպասվում. Տիգրան Բալայան

Ադրբեջանի նախագահին կատարյալ ձախողում է սպասվում։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Իլհամ Ալիևի հերթական ագրեսիվ հայտարարությունը։

«Խորհրդանշական է, որ հարևան երկրի բռնապետը այս հայտարարությունն արել է մի մարդուն նվիրված միջացառմանը, որը ևս այդպես մտածեց և ձախողվեց։ Այդպիսի ճակատագիր է սպասվում նաև նրա որդուն։ Հայրը բավական իմաստուն գտնվեց ժամանակին կանգ առնելով՝ հրադադար խնդրելով։ Ադրբեջանի ժողովրդին մնում է հուսալ, որ այդ իմաստությունը, գոնե դրա մի մասը, ժառանգաբար փոխանցված կլինի»,–նշել է ԱԳՆ մամուլի խոսնակը։  

Հանդես գալով Հեյդար Ալիևի 95-ամյա տարեդարձին նվիրված միջոցառմանը՝ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանն ու ադրբեջանցի ժողովուրդը երբեք թույլ չեն տա երկրորդ հայկական պետության ստեղծումը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    16 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: