ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աստանայում մեկնարկել են Սիրիայի հարցով բանակցությունները

Horyou Blog

Աստանայում աշխատանքն է սկսել Սիրիայի իրադրության կարգավորմանը նվիրված բանակցությունների իններորդ փուլը: Օրվա ընթացքում սպասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի, իսկ լույս մայիսի 15-ի գիշերը՝ սիրիական զինված ընդդիմության պատվիրակության ժամանումը:

Այդ մասինհայտնել է հայտնել Է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Անուար Ժայնակովը, գրում է «Ինտերֆաքս»-ը:

Նա հավելել է, որ Աստանա կժամանեն նաև Սիրիայի կառավարության պատվիրակությունը՝ Բաշար Ջաֆարիի գլխավորությամբ, և ՄԱԿ-ի պատվիրակությունը:

ԱՄՆ-ի պատվիրակությունը չի մասնակցելու բանակցություններին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան Աստանա կժամանի այսօր ցերեկը: Սիրիական զինված ընդդիմության ժամանումն սպասվում է մայիսի 15-ի գիշերը»,- ասել Է Ժայնակովը, փոխանցում է «Արմենպրես»-ը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 39%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    17 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: