ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20,057.91 դրամ ԱՐԾԱԹ - 257.19 դրամ ՊԼԱՏԻՆ - 14,053.95 դրամ

Մեգան Մարկլի հայրը հնարավոր է չժամանի արքայազն Հարրիի հետ դստեր հարսանիքին

popsugar.com

Ամերիկյան և բրիտանական մամուլում հայտնվել են լուրեր առ այն, որ մայիսի 19-ին արքայազն Հարրի հետ ամուսնացող իր դստեր` Մեգան Մարկլի հայրը, որոշել է չգալ նրա հարսանիքին և չուղեկցել դեպի խորանը, գրում է «Արմենպրես»-ը:

Ամերիկյան TMZ տաբլոիդի տեղեկատվությամբ՝ Մեքսիկայում բնակվող Թոմաս Մարկլը լրագրողներին ասել Է, որ փոշմանել է ու չի մեկնելու Անգլիա: Mail on Sunday կիրակնօրյա թերթը պնդում Է, որ Թոմաս Մարկլը մի քանի սարքովի լուսանկարներ Է արել պապարացիների համար և նույնիսկ իբր դրանով փող Է վաստակել: Լուսանկարներից մեկում Թոմաս Մարկլը Բրիտանիայի տեսարժան վայրերի մասին գիրք Է կարդում, մյուսում՝ նորություններ Մեգանի ապագա հարսանիքի վերաբերյալ, ևս մեկ այլ լուսանկարում ինչ-որ մեկն իբր Մարկլի չափսերն Է վերցնում նրա կոստյումի համար:

Ինչպես նշում են տաբլոիդները, Մարկլի հայրը որոշել Է հրաժարվել ուղևորությունից՝ Մեգանին անհարմարություններ չպատճառելու համար: Թոմաս Մարկլն, ինչպես գրում են զանգվածային լրատվամիջոցները, անցյալ շաբաթ ոչ մեծ ինֆարկտ Է տարել, բայց արդեն դուրս Է գրվել հիվանդանոցից: Այս շաբաթ նա պետք Է առաջին անգամ հանդիպեր արքայազն Հարրիի, ինչպես նաև Եղիսաբեթ Բ-ի և Էդինբուրգի դուքսի հետ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 58%
Քամի՝ 6.44 կմ/ժ
21 C°
 
15°  26° 
27.05.2018
15°  23° 
28.05.2018
Հարցում

Արդյո՞ք ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին կհաջողվի երկրում շոշափելի բարեփոխումներ իրականացնել։