ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ընտրվելու դեպքում հայ-թուրքական սահմանը բացելու ենք առանց նախապայմանների. Թուրքիայի քրդամետ կուսակցություն

Hürriyet Daily News

Անկարայի «Hilton» հյուրանոցում կայացել է  Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) ժողովը, որի ընթացքում հրապարակվել է կուսակցության նախընտրական ծրագիրը։ Այն կյանքի կկոչվի, եթե HDP-ն հաղթի հունիսի 24-ին Թուրքիայում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում։

Ինչպես հայտնում է Ermenihaber-ը՝ վերոնշյալ ծրագրի հեղինակն է Սելահհաթթին Դեմիրթաշը, ով հանդիսանում է HDP-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու։ Նա այժմ բանտում է։

Ծրագրում խոսվում են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությունում իրականացվելիք քայլերի և փոփոխությունների մասին։

Արտաքին քաղաքականության վերաբերյալ  հատվածում խոսվում է նաև հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարի մասին:

«Հայաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական արգելքը (էմբարգո) վերացվելու է, տնտեսական ոլորտում իրականացվելու են անհրաժեշտ քայլեր, զարգացվելու են քաղաքական և դիվանագիտական հարաբերությունները։ Թուրքիայի կողմից միակողմանի փակված հայ-թուրքական սահմանը բացելու ենք առանց նախապայմանների։ Աջակցելու ենք Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը միտված ջանքերին»,-ասված է ծրագրում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: