ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԿԳՆ-ն փոխել է 9-րդ և 12-րդ դասարանների պետական ավարտական քննությունների օրերը

Armenpress.am

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հրաման է ստորագրել՝ 2017-2018 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգմանպետական ավարտական քննությունների կազմակերպմանանցկացման աշխատակարգում  և  ժամանակացույցում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:  Մասնավորապեսփոփոխվել են 9-րդ և 12-րդ դասարաններում պետական ավարտական քննությունների՝ նախկինում հաստատված  օրերըԱյս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Քննությունների համար սահմանվել է հետևյալ գրաֆիկը.

12-րդ դասարան

«Հայոց լեզու և հայ գրականություն» /գրավոր/-13.06.2018թ

«Մաթեմատիկա» /գրավոր/- 20.06.2018թ.

«Հայոց պատմություն» /գրավոր/-26.06.2018թ.

«Ֆիզկուլտուրա»-/նորմատիվների հանձնում/՝ ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա  ընթացքում (ստուգարք): 

9-րդ դասարան

«Հայոց լեզու և հայ գրականություն» /գրավոր/-11.06.2018թ.

«Գրականություն» /բանավոր/-14.06.2018թ.

«Մաթեմատիկա» /գրավոր/-17.06.2018թ.

«Օտար լեզու»  («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն» և այլ լեզուներ) /բանավոր/-21.06.2018թ.

«Բնագիտություն» /«Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»/ /գրավոր/-25.06.2018թ.

«Հայոց պատմություն» /բանավոր/-28.06.2018թ.

«Ֆիզկուլտուրա» /նորմատիվների հանձնում/-քննաշրջանի ընթացքում                                                                                                   

4-րդ դասարանի պետական ավարտական քննությունների օրերը չեն փոխվել.

«Մայրենի» /գրավոր/-02.06.2018թ.

«Մաթեմատիկա» /գրավոր/-05.06.2018թ.

 

Միաժամանակ տեղեկացնում ենքոր 2017-18 ուսումնական տարվա միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 8-ից:

 «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն»-08.06.2018թ.

«Հայոց լեզու և գրականություն»-12.06.2018թ.

«Ֆիզիկա»- 15.06.2018թ.

«Օտար լեզու»-19.06.2018թ.

«Մաթեմատիկա»-22.06.2018թ.

«Հայոց պատմություն», «Քիմիա» -25.06.2018թ.

«Ռուսաց լեզու»-27.06.2018թ.

 

Նշենքոր քննության օրերի փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքովոր ավարտական դասարանների աշակերտները Համաժողովրդական շարժման ընթացքում հնարավորություն չեն ունեցել լիարժեք պատրաստվել ավարտական և միասնական քննություններին:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 8,23 կմ/ժ
    19 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: