ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20,057.91 դրամ ԱՐԾԱԹ - 257.19 դրամ ՊԼԱՏԻՆ - 14,053.95 դրամ

Ալեքսիս Ցիպրասը շնորհավորել է Ն. Փաշինյանին՝ պատրաստակամություն հայտնելով առաջ մղել բազմոլորտ համագործակցությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը՝ մաղթելով նրան ամենայն հաջողություն իր պարտականությունների իրականացման գործում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից:
«Հունաստանն ու Հայաստանն ունեն ամուր պատմական, կրոնական և մշակութային կապեր, և մեր երկկողմ հարաբերությունները հիմնված են փոխադարձ բարեկամության, վստահության և հարգանքի վրա: Դարերի ընթացքում դժվարին պահերին այս կապերը ամրացել և սերտացել են, ինչը դարձել է մեր ժողովուրդները միավորող անսասան հենք:

Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում մեր երկկողմ ռազմավարական հարաբերություններն առավել կընդլայնվեն և կխորանան, և ես հայտնում եմ մեր պատրաստակամությունը առաջ մղելու մեր բազմոլորտ համագործակցությունը, այդ թվում՝ տնտեսական, առևտրային, մշակութային և կրթական ոլորտներում»,-ասված է Հունաստանի վարչապետի շնորհավորական ուղերձում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 58%
Քամի՝ 6.44 կմ/ժ
21 C°
 
15°  26° 
27.05.2018
15°  23° 
28.05.2018
Հարցում

Արդյո՞ք ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին կհաջողվի երկրում շոշափելի բարեփոխումներ իրականացնել։