ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20,035.18 դրամ ԱՐԾԱԹ - 254.58 դրամ ՊԼԱՏԻՆ - 13,828.08 դրամ

Ժամանակն է, որ պաշտոնապես ճանաչվի Հայոց ցեղասպանությունը. Իսրայելի պատգամավորները կրկին օրինագիծ կներկայացնեն

Armenpress.am

Քնեսեթի պատգամավորներ Իցիկ Շմուլին և Ամիր Օհանը մտադիր են Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագիծ ներկայացնել: Այս մասին հաղորդում է «The Jerusalem Post»-ը: 

Իսրայելի պատգամավորները հայտարարել են, որ օրինագիծը կներկայացնեն, որպեսզի Իսրայելը դառնա 30-րդ երկիրը, որը կճանաչի 1915 թվականի ցեղասպանությունը, որի ժամանակ Օսմանյան կայսրության կողմից սպանվել է ավելի քան 1.5 միլիոն հայ:

«Մենք չենք հանդուրժի, որ մեզ խրատ կարդա արյունոտ ձեռքերով թուրք հակասեմականը, որն ամեն օր հազարավոր քրդերի է ռմբակոծում Սիրիայի հյուսիս-արևմուտքում և որի պետությունը պատասխանատվություն է կրում հայ ժողովրդի ցեղասպանության և ասորիների դեմ պատմական ոճրագոծությունների համար»,- ասել է Շմուլին:

Իր հերթին Ամիր Օհանը ընդգծել է, որ երբեք ուշ չէ արդարությունը վերականգնելու համար:

«Ժամանակն է, որ պաշտոնապես ճանաչվի հայերի հանդեպ կատարված սարսափելի անարդարությունը: Երբ Հիտլերը Լեհաստանում ներկայացրեց մարդկանց զանգվածային բնաջնջման մասին իր ծրագիրը,  անդրադառնալով այն հարցին, թե ինչպես կարձագանքի աշխարհն այդ ամենի մասին` Հիտլերն ասաց. «Ի վերջո, ո՞վ է հիմա հիշում հայերի բնաջնջումը»: Միայն հենց այս պատճառով մենք պետք է պաշտոնապես ճանաչենք ցեղասպանությունը»,- ասել է Ամիր Օհանը:

Հաղորդվում է, որ վերջնական որոշումն այս հարցի վերաբերյալ պետք է կայացնի Իսրայելի վարչապետ  Բենյամին Նեթանյահուն:

Նշենք, որ օրինագիծը շրջանառության մեջ է դրվել Իսրայելի և Թուրքիայի հարաբերություններում լարվածության աճի ֆոնին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 63%
Քամի՝ 6.44 կմ/ժ
18 C°
 
14°  25° 
24.05.2018
15°  22° 
25.05.2018
Հարցում

Արդյո՞ք ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին կհաջողվի երկրում շոշափելի բարեփոխումներ իրականացնել։