ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-ն վերահաստատում է ժողովրդավարական հաստատությունների բարեփոխումների համար օժանդակության տրամադրումը Հայաստանին

Eadaily.com

Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության հերթական 9-րդ նիստում վերահաստատել է պատրաստակամությունը Հայաստանին ֆինանսական և տեխնիկական օժանդակություն տրամադրելու վերաբերյալորն անհրաժեշտ է ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների հետագա ամրապնդմանն ուղղված բարեփոխումների շարունակականության ապահովման համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրինՀայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից:

Հաղորդագրության մեջ նշված է. «Մայիսի 16-ին տեղի ունեցավ Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության հերթական 9-րդ նիստըորը Հայաստանի Հանրապետության նոր վարչապետի ընտրություններից հետո կայացած առաջին ԵՄ-Հայաստան ձեւաչափի հանդիպումն էր

 ԵՄ-ն և Հայաստանը վերահաստատեցին իրենց հանձնառությունը ժողովրդավարության,իրավունքի գերակայությանմարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի՝ երկու կողմերի համար ընդհանուր հանդիսացող արժեքներին:  Այս արժեքները կազմում են 2017թնոյեմբերի 24-ին ստորագրված և 2018թապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից միաձայն վավերացված «ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» հիմքըԵվրոպական միությունը հաստատեց Հայաստանի նոր կառավարության հետ աշխատելու և այս կարևորագույն ոլորտներին աջակցություն տրամադրելու պատրաստակամությունը:

Ի թիվս այլ հարցերիԵվրամիությունը և Հայաստանը քննարկեցին ընտրական բարեփոխումներինհավաքների և կամարտահայտման ազատությանըգենդերային հավասարությանըինչպես նաև աշխատանքային իրավունքներին առնչվող հարցերԸնտրական բարեփոխումների վերաբերյալ Եվրամիությունն առաջարկեց մինչև արտահերթ ընտրությունները փոփոխություններ մտցնել  օրենսդրության մեջ՝ այն համահունչ դարձնելով միջազգային կազմակերպությունների առաջարկներին և Հայաստանի Հանրապետության ստանձնած հանձնառություններին:

Կողմերն ընդգծեցինոր հավաքների ազատությունը համընդհանուր և հիմնարար ազատություն է:  Եվրոպական միությունը ողջունեց վերջերս տեղի ունեցած բողոքի գործողությունների խաղաղ բնույթըինչպես նաև բոլոր կողմերի ցուցաբերած ընդհանուր զսպվածությունը:  Նաեւհարցում արեց բերման ենթարկված անձանց կարգավիճակի վերաբերյալԵրկխոսության ընթացքում որպես ժողովրդավարական ընտրությունների անցկացման նախապայման ընդգծվեց ազատ և բազմակարծիք լրատվական միջավայրի և քաղաքական բազմակարծության կարևորությունը:

Հայաստանը վերահաստատեց իր հաձնառությունը՝ միջազգային չափանիշներին համապատասխան հակախտրականության համապարփակ օրենսդրության  ընդունմանինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին առընթեր հավասարության ազգային մարմնի ստեղծման վերաբերյալՀայաստանի կառավարությունը քաղհասարակության կազմակերպությունների հետ միասին կգումարի ինտերակտիվ հանրային լսումներ՝ միտված Մարդու իրավունքների ազգային գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացման ապահովմանըԱշխատանքի իրավունքի ոլորտումհայկական կողմը նշեցոր ծրագրում է բարեփոխել աշխատանքի տեսչության համակարգը համապատասխանեցնելով այն միջազգային չափանիշներինայդ թվում՝ աշխատանքային ժամերիաշխատավարձի և աշխատողների իրավունքների տեսանկյունից:  

Երկխոսությունը հնարավորություն ընձեռեց կազմակերպելու Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ մտքերի բաց և կառուցողական փոխանակումԻր կողմից որդեգրած քաղաքականությանը հավատարիմ՝ Եվրոպական միությունը երկխոսությանն ընդառաջ հանդիպել և խորհրդակցել էր   հայաստանյան և միջազգային  քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետՀանդիպման արդյունքում ընդունվել էին գործառնական եզրակացություններուր նախանշված են կոնկրետ գործողություններորոնց կատարման ընթացքը  կդիտարկվի եւ հետևողական ուշադրության կարժանանա հաջորդ տարվա ընթացքում:  

ԵՄ-ն վերահաստատեց պատրաստակամությունը Հայաստանին ֆինանսական և տեխնիկական օժանդակություն տրամադրելու վերաբերյալորն անհրաժեշտ է ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների հետագա ամրապնդմանն ուղղված բարեփոխումների շարունակականության ապահովման համար:

Հայաստանյան պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանըիսկ ԵՄ պատվիրակությունը՝ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ԱլԳ երկրների հետ երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավար Դիրկ Շուբելը»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: