ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիա-Իսրայել․ փոխադարձ մեղադրանքներ և դիվանագիտական փակուղի

RIA

Թուրքիայի և Իսրայելի միջև դիվանագիտական ճգնաժամը սկսվեց այն բանից հետո, երբ մայիսի 14-ին Իսրայելի և Գազայի հատվածի սահմանին բախումներ սկսվեցին իսրայելցի զինվորականների և պաղեստինցիների միջև։ Վերջիններս բողոքի էին դուրս եկել ԱՄՆ դեսպանատան՝ Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխության կապակցությամբ: Բախումների արդյունքում կան մի քանի տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ։

Միջազգային հանրությունը, կարծես, հակված չէ միջոցներ ձեռնարկել ինչպես իսրայելցի զինվորականների և պաղեստինցի ցուցարաների միջև բախումների, այնպես էլ ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելուն ընդդիմանալու հարցում:

Վերոնշյալ իրադարձություններին սուր արձագանքեցին միայն Պաղեստինը, որն անմիջական շահագրգռվածություն ունի խնդրի հետ կապված, և Թուրքիան։

Մասնավորապես, նախագահ Էրդողանը Իսրայելի և ԱՄՆ-ի հասցեին սուր մեղադրանքներով հանդես եկավ՝ նշելով, որ «մերձավորարևելյան խնդրի կարգավորմանը նպաստելու փոխարեն ԱՄՆ-ը ավելի է նպաստում դրա սրմանը։ Ուստի Վաշինգտոնը չի կարող լինել միջնորդ այս հակամարտության կարգավորման գործում»։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը և Իսրայելը հավասարապես պատասխանատվություն են կրում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների համար։ Թուրքիայի առաջնորդն Իսրայելն անվանել է «ահաբեկչական պետություն», իսկ վերջինիս գործողությունները պաղեստինցիների նկատմամբ՝ «ցեղասպանություն»։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն իր հերթին Թուրքիային մեղադրել է «Համաս» ծայրահեղական խմբավորման աջակցելու մեջ և խնդրել իր համար դասեր չկարդալ։

Թուրքիայի հանրության շրջանում ևս դժգոհություններ են սկսվել․ ի պաշտպանություն Պաղեստինի՝ Ստամբուլի կենտրոնում ցույցեր են տեղի ունեցել դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման դեմ։ Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել՝ կապված Գազայի շրջանում տեղի ունեցած իրադարձությունների հետ։

Փոխադարձ մեղադրանքներին հետևել է դիվանագիտական հակամարտությունը․ Անկարայում Իսրայելի դեսպանին մայիսի 15-ին կանչել են Թուրքիայի արտգործնախարարություն և խնդրել են լքել երկիրը։ Թուրքիան Ստամբուլում Իսրայելի գլխավոր հյուպատոսից ևս պահանջել է հեռանալ։ Փոխադարձաբար Իսրայելի ԱԳՆ-ում պահանջել են, որ Երուսաղեմում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը լքի երկիրը։

Դիվանագիտական առճակատմանն է միացել նաև Պաղեստինը, որն ի պատասխան ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու՝  հետ է կանչել Վաշինգտոնում իր դեսպանին։ Պաղեստինյան իշխանությունները խնիրը կարգավորելու համար դիտարկում են տարբեր հնարավորություններ․ հետ կանչել Պաղեստինի կողմից Իսրայելի ճանաչումը, ստեղծել միջազգային հանձնաժողով, որը կզբաղվի իսրայելցի զինվորականների կողմից ցուցարարների սպանությունների հետաքննությամբ և այլն:

Այսպիսով, ԱՄՆ-ը իր որոշումով փոխել է պաղեստինա-իսրայելական հակամարտությունում առկա ստատուս քվոն, ինչը կարող է լրջորեն խոչընդոտել կարգավորման գործընթացին հատկապես այն դեպքում, երբ ստեղծված իրավիճակին սկսեն խառնվել նաև տարածաշրջանային այլ ուժեր։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    21 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: