ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կեսարիայի Սբ․ Աստվածածին հայկական եկեղեցին գրադարանի կվերածվի

Ներկայիս Թուրքիայի Կայսերի (պատմական Կեսարիա) քաղաքում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցին կվերածվի գրադարանի։ Կայսերիի քաղաքապետարանն արդեն սկսել է եկեղեցու շինության վերանորոգման-վերականգնման աշխատանքները։ Օսմանյան ժամանակաշրջանին պատկանող այս կառույցը նախկինում տարբեր ժամանակահատվածներում ծառայեցվել է որպես ոստիկանական բաժանմունք և մարզասրահ, հայտնում է Ermenihaber-ը: 

Թուրքական մամուլի հավաստմամբ՝ եկեղեցու պատերին առկա զարդաքանդակները, որմնանկարներն ու գրությունները, որոնք ավելի վաղ կատարված աշխատանքների ժամանակ ծածկվել էին գաջի շերտով, այժմ հատուկ մանրակրկիտ ջանքերով կրկին մաքրվել, բացվել են։

Հայտնի է, որ քաղաքապետարանը որոշում է կայացրել՝ հայկական եկեղեցին 24 ժամ գործող քաղաքային գրադարան դարձնելու վերաբերյալ։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։ Գրադարանի վերածված եկեղեցում կլինի ինչպես ավանդական գրքերից, այնպես էլ ժամանակակից էլեկտրոնային գրքերից օգտվելու հնարավորություն։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    20 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: