ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ ԶՈՒ-ն կհամալրվի ռուսական «Տոր» զենիթահրթիռային համալիրներով

Topwar.ru

Հայաստանի ԶՈՒ–ն մոտակա ամիսների ընթացքում կհամալրվի «Տոր» զենիթահրթիռային համալիրներով։ Այս մասին «Զինուժ» հեռուստահաղորդման ընթացքում հայտնել է ՀՀ ՊՆ-ն։

Համակարգի հնարավորությունները ներկայացրեց ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի վարչության պետի տեղակալ Արթուր Պողոսյանը։

««Տորը» գերժամանակակից զենիթահրթիռային համալիր է, որն ունակ է ավտոմատ ռեժիմով, նույնիսկ առանց անձնակազմի միջամտության, միաժամանակյա բոլոր սպեկտորների օդային հարձակման միջոցների, այդ թվում բարձր ճշգրտության հրթիռների դեմ պայքար վարել», – ասել է Պողոսյանը։

Նշենք, որ «Տոր» ԶՀՀ-ն ստեղծված է տակտիկական մակարդակում օդից ռազմական, տնտեսական և այլ օբյեկտներին հասցված հարվածներից պաշտպանելու համար։ ԶՀՀ-ն կարող է արդյունավետ պայքարել տարբեր տեսակի հրթիռների (այդ թվում` թևավոր և հակառադիոլոկացիոն), հակառակորդի անօդաչու թռչող սարքերի, ավիացիոն ռումբերի, ինքնաթիռների և ուղղաթիռների դեմ, փոխանցում է Sputnik-Արմենիան:

2015 թվականից Ռուսաստանի ՀՕՊ սպառազինությունը համալրված է «Տոր-2Մ»-ի մոդիֆիկացիայով։ Դա նոր սերնդի զենք է  և առավել արդյունավետ է ռադիոէլեկտրոնային հակազդման զանգվածային օդային հարձակումները հետ մղելու համար։

Նոր «Տոր-Մ2»-ը պատրաստ է հայտնաբերել և  խոցել միաժամանակ մինչև 4 օդային թիրախ։ 9А331М մարտական սարքը կարողանում է ինքնուրույն հայտնաբերել, ուղեկցել և խոցել մինչև 15 կմ հեռահարություն և մինչև 10 կմ բարձրություն ունեցող  թիրախները։ «Տոր-Մ2»-ի արձագանքման ժամանակը 4.8 վայրկյան է։ «Տոր-Մ2»-ի մոդիֆիկացված տարբերակի մեջ է մտնում նաև լրացուցիչ մինչև 16 հրթիռ, ռազմամթերքը տարբերվում է բարձր ճշգրտությամբ և խոցման ընդլայնված գոտիով։

Համալիրի հիմնական տարբերվող առանձնահատկությունն ընթացքի մեջ, առանց կանգ առնելու կրակ բացելու հնարավորությունն է։

Ամենակատարելագործված տեսակը «Տոր-Մ1-2Ու»-ն է, որով զորքերը սկսել են  համալրվել 2012 թվականից։

2015 թվականին Իժևսկի «Կուպոլ» էլեկտրամեխանիկական գործարանում սկսել են սերիական արտադրությամբ թողարկել երկու նոր համալիրներ` «Տոր-Մ2Ու» և «Տոր-Մ2Է(Կ)» ԶՀՀ-ները` արտահանման համար։




Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    10 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: