ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20,216.75 դրամ ԱՐԾԱԹ - 265.75 դրամ ՊԼԱՏԻՆ - 14,106.34 դրամ

Ադրբեջանը սահմանի որոշ հատվածներում ձեռնարկել է ակտիվ ինժեներական աշխատանքներ. Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանական ԶՈւ-երը ՀՀ-Ադրբեջան սահմանի որոշ հատվածներում ձեռնարկել են ակտիվ ինժեներական աշխատանքներ նպատակ ունենալով՝ բարելավել դիրքերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հայկական զինված ուժերը զգուշացրել են, որ ինժեներական աշխատանքների ակտիվացումը, ինչպես նաև այլ սադրիչ գործողությունները առաջացնում են փոխհրաձգություն և, որպես հետևանք զոհեր: Հայկական զինված ուժերը բազմիցս կոչ են արել զերծ մնալ իրավիճակի անտեղի լարումից և զգուշացնում են, որ որևէ ապակայունացնող քայլ անպատասխան չի մնա», - գրել է նա:

Այսօր՝ մայիսի 20-ին, հայ-ադրբեջանական սահմանին՝ նախիջևանյան ուղղությամբ, մարտական առաջադրանքի կատարման ժամանակ զոհվել է ադրբեջանական բանակի զինծառայող Թաթարով Ադըլ Ալի օղլուն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 34%
Քամի՝ 6.44 կմ/ժ
26 C°
 
17°  26° 
20.06.2018
16°  28° 
21.06.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: